ровое революционное движение, М․, 1969; Международное коммунистическое движение․ Очерк стратегии и тактики, М․, 1970․
«ՊՐՈԼԵՏԱՐԻ»-ի ԸՆԴԼԱՅՆԱԾ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ, կայացել է 1909-ի հունիսի 8–17(21–30)-ին, Փարիզում։ Փաստորեն հանդիսացել է Բոլշևիկյան կենտրոնի [ընտրվել է ՌՍԴԲԿ հինգերորդ համագումարի (Լոնդոնյան) բոլշևիկյան ֆրակցիայի ժողովում] պլենար նիստը, որին մասնակցել են <Պրոչետարի> թերթի «նեղ» խմբագրության, ՌՍԴԲԿ ԿԿ և տեղական բոլշևիկյան կազմակերպությունների անդամները։
Խորհրդակցությունը հրավիրվել է Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ և անցել նրա ղեկավարությամբ։ Վճռականորեն դատապարտելով օտզովիզմը (տես Օտզովիստներ) և ուլտիմատիզմը (տես Ուչտիմատիստներ)՝ խորհրդակցությունը բոլշևիկներին կոչ է արել անհաշտ պայքար մղել նրանց, ինչպես նաև աստվածաշինարարության (հետադիմական գրական–փիլիսոփայական ուղղություն), մարքսիզմի փիլիսոփայության ռևիզիայի բոլոր փորձերի դեմ։ Հավաստվեց մենշևիկ կուսակցականների հետ մերձեցման գործելակերպի ճշմարտացիությունը։ Կոչ անելով չդադարեցնել պայքարը Լիկվիդատորների և ռևիզիոնիզմի դեմ՝ խորհրդակցությունն արտահայտվել է բոլոր կուսակցական տարրերի հետ մերձեցման օգտին, համակուսակցական կոնֆերանսի և համագումարի հրավիրումն արագացնելու օգտին։ Ընդգծվել է բանվոր դասակարգի բոլոր լեգալ և կիսալեգալ կազմակերպությունները ս–դ․ պրոպագանդայի, ագիտացիայի և անլեգալ կուսբջիջների կողմից ղեկավարվող կազմակերպությունների հենակետեր դարձնելու անհրաժեշտությունը։ Խորհրդակցությունը որոշում է ընդունել Բոլշևիկյան կենտրոնի վերակառուցման վերաբերյալ՝ որոշելով նրա նոր կառուցվածքը և խնդիրները։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, «Պրոլետարի» ընդլայնված խմբագրության խորհրդակցությունը 1909 թ․ հունիսի 8–17 (21–30), Երկ․ լիակա․ ժող․, հ․ 19։ История КПСС, т․ 2, М․, 1966․
ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ (լատ․ proletarii, < proles – սերունդ), 1․ Հին Հռոմում, ըստ թագավոր Սերվիոս Տուչւիոսին (մ․ թ․ ա․ VI դ․) վերագրվող դասային ռեֆորմի, սեփականություն չունեցող (բացի իր սերնդից), ապահարկ և իրավաբանորեն ազատ քաղաքացիներ։ ժող․ աշխարհազորին տրամադրել են մեկ ցենտուրիա, կոմիտիաներում ունեցել են մեկ ձայն (193-ից)։ Ուշ հանրապետության և կայսրության ժամանակաշրջանում Պ․ հասարակության ապադասակարգայնացած խավն էին (լյումպեն–պրոլետարներ), որոնք գոյություն էին պահպանում պետության և ունևորների ողորմությամբ։ 2․ Կապիտալիստական հասարակարգում՝ վարձու բանվորների դասակարգը (տես Բանվոր դասակարգ)։
«ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք», միջազգային հեղափոխական պրոլետարիատի նշանաբանը, հեղափոխական պայքարի դրոշի ներքո սոցիալական և ազգ․ ճնշումից ազատագրման՝ բոլոր երկրների բանվոր դասակարգի և աշխատավորության միավորման մարտական կոչ, պրոլետարական ինտերնացիոնալիզմի արտահայտությունը։ Առաջին անգամ առաջադրել են կ․ Մարքսը և Ֆ․ էնգելսը։ 1847-ին հաստատվել է որպես Կոմունիստների միության նշանաբան։ Այդ կոչով է ավարտվում Մարքսի և էնգելսի գրած «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը>։
ՊՐՈԼԵՏԱՐՍԿԻ, հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ադըղեական Ինքնավար Մարզի Մայկոպի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների և արևածաղկի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո, բուժկայան։ Հիմնադրել են Աբխազիայից եկած հայերը, 1932-ին։
«ՊՐՈԼԵՏԿՈՒԼՏ», գրական–գեղարվեսաական և մշակութային–լուսավորական կազմակերպություն․ երևան է եկել Հոկտեմբերյան մեծ հեղափոխության նախօրեին և լայն գործունեություն ծավալել 1917-1920-ական թթ․։ Փորձել է միայն պրոլետարների ստեղծագործական ինքնագործունեության զարգացման ճանապարհով ստեղծել նոր, «մաքուր» պրոլետարական մշակույթ։ Տրոհվել է տարբեր խմբերի ու կազմակերպությունների («Կուզնիցա», Պրոլետարական գրողների Ռուսաստանյան ասոցիացիա՝ ՌԱՊՊ ևն)։ 20-ական թթ․ սկզբներին պրոլետկուլտական կազմակերպություններ են երևան եկել նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, բայց կենսունակ չեն եղել։
«Պ․»-ի տեսաբանները (Ա․ Ա․ Բոգդանով, Պ․ Ի․ Լեբեդե–Պոլյանսկի, Պ․ Մ․ Կերժենցև, Վ․ Պլետնյով, Ֆ․ Կալինին) ջատագովում էին լենինիզմին խորթ գեղագիտական սկզբունքներ, ըստ էության մերժում դասական գրականությունը, մշակութային–լուսավորական շինարարության ասպարեզում պրոլետարիատին անջատում գյուղացիությունից ու մտավորականությունից, ձգտում պետությունից ու կուսակցությունից անկախ գործունեության։ «Պ․»-ի տեսական հիմքերը խստորեն քննադատել է Վ․ Ի․ Լենինը։ Կոմունիստական կուսակցությունը վճռականորեն դատապարտել ու մերժել է «Պ․»-ի գաղափարախոսների նիհիլիստական վերաբերմունքը անցյալի առաջադիմական ժառանգության նկատմամբ։ 20-ական թթ․ «Պ․» հիմնականում զբաղվել է թատերական և ակումբային աշխատանքներով։ Առավել նկատելի երևույթ է եղել «Պ․»-ի 1-ին Բանվորական թատրոնը, որտեղ աշխատել են Մ․ էյզենշտեյնը, Վ․ Սմիշլյաևը, Ի․ Պիրեը, Մ․ Շտրաուխը և ուրիշներ։ 1925-ին «Պ․» մտել է արհմիությունների կազմի մեջ։
20-ական թթ․ Հայաստանում պրոլետկուլտական կազմակերպություններ են եղել «Երեքի խմբակը» (1922, տես <Երեքի դեկչարացիա»), «Դարբնոցը» (1922), Հայաստանի էկրոչետարական գրողների ասոցիացիան (1922), «Հոկտեմբեր» (1925), <Նոյեմբեր> (1925) միությունները, Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիան (1929) են, որոնք ժամանակին կամ կազմալուծվել են, կամ մտել մեկ այլ կազմակերպության մեջ։ Բոլորն էլ ՀամԿ(բ)Կ 1932-ի ապրիլի 23-ի «Գրականգեղարվեաոական կազմակերպությունների վերակառուցման մասին» որոշմամբ միավորվել են ՍՍՀՄ գրողների միության մեջ։
Գրկ․ Ленин В․ И․, О литературе и искусстве․ Сб․ ст․, М․, 1969; МарголинС․, Первый рабочий театр Пролеткульта, М․, 1930; Горбунов В․, В․ И․ Ленин и Пролеткульт, М․, 1974․ Ս․ Մանուկյան
ՊՐՈԼԻՆ, a-պ իրոլիդինկարբոնաթթու, հետերոցիկլային ամինաթթու (ավելի ստույգ՝ իմինաթթու)։ Н2С–СН2 н2с сн
Գոյություն ունի օպտիկապես ակտիվ D,L և DL ռացեմիկ ձևերով։ Լ–Պ․ պարունակվում է բոլոր բնական սպիտակուցներում, հատկապես հարուստ են բուսական սպիտակուցները՝ պրոլամինները, կոլագենը, P կազեինը են։ L–Պ․ մտնում է ինսուլինի, ադրենոկորտիկոտրոպ հորմոնի, գրամիցիդին С-ի և այլ կենսաբանորեն ակտիվ պեպտիդների բաղադրության մեջ։ D–Պ․ պարունակվում է որոշ ալկալոիդներում։ Պ․ փոխարինելի ամինաթթու է, կենսասինթեզն օրգանիզմում ընթանում է օրնիթինից։ Ասկորբինաթթվի մասնակցությամբ Պ․ օքսիդանալով՝ վեր է ածվում օքսիպրոլինի։ DL–Պ․ սինթեզել է 1900-ին գերմ․ կենսաքիմիկոս Ռ․ Վիլշտետերը (R․ Willstatter, 1872–1942)։
ՊՐՈԼՅՈԻՎԻԱԼ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ (լատ․ proluvium – լվացում), փխրուն գոյացումներ, որոնք առաջանում են ապարների քայքայումից և ջրահոսքերով դուրս բերվում բարձունքների ստորոտներն ու կազմում արտաբերման կոներ։ Վերջինների գագաթից դեպի ստորոտները բեկորային նյութի մեխ․ կազմությունը գետաքարից ու խճից (ավազակավային ցեմենտով) փոխվում է մինչե նուրբ և տեսակավորված նստվածքները, երբեմն լյոսանման կավավազները և ա վազա կավերը (պրոլյուվիալ լյոսեր)։ «Պ․ ն․» տերմինն առաջարկել է ռուս երկրաբան Ա․ Պ․ Պավլովը ժամանակավոր, լեռներից հոսող ջրազանգվածների նստվածքների համար, որոնք ներկայացված են ավազակավային–կավային լյոսանման նյութով։
ՊՐՈԽԱՍԿԱ (Պրոխագկա) (Prochaska, Prochazka) Իրժի (Գեորգ) (1749–1820), չեխ ֆիզիոլոգ, անաւոոմ։ 6ա․ Պուրկինեի նախորդն է։ Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1776)։ Եղել է Վիեննայի և Պրագայի համալսարանների պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի գործունեությանը։ Պ․ ռեֆլեքսային տեսության ստեղծողներից է, նյարդաֆիզիոլոգիայի հիմնադիրներից, ֆիզիոլոգիայի ձեռնարկների հեղինակ։ Անատոմիայի բնագավառում կատարած աշխատանքները վերաբերում են մկանների կազմությանը, նյարդային համակարգին և արյան շրջանառությանը։ Միաժամանակ զբաղվել է գործնական ակնաբուժությամբ։ Հիմնել է անատոմիական