թանգարաններ Վիեննայում և Պրագայում, գիտական բժշկ․ ընկերություն (1784, Պրագա)։ Եղել է եվրոպական մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիայի, Վիլնոյի բժշկ․ ընկերության, Կազանի համալսարանի պատվավոր անդամ։
ՊՐՈԻԼԱԴՆԻ, քաղաք (1937-ից), Կաբարդինա–Բալկարական ԻՍՍՀ ՊրոխլադնենսկԻ շրշանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Սալկա գետի ափին։ Երկաթուղային հանգույց է։ 44 հզ․ բն․ (1974)։ Կան նորոգման, մալուխի, կղմինդրի–աղյուսի, երկաթբետոնե իրերի, գինեգործական, ոչ ալկոհոլային խմիչքների, հյութերի, պահածոների, պանրի գործարաններ, կարի, կահույքի ֆաբրիկաներ, երկաթուղային U ավտոմոբիլային տրանսպորտի ձեռնարկություններ։ Պ–ի մոտ է Թերեքի գյուղատնտ․ տեխնիկումը։
ՊՐՈԽՈՐՈՎ Ալեքսանդր Միխայլովիչ [ծն․28․6(11․7)․1916, Ատերտոն, Ավստրալիա], սովետական ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից։ ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1966), ՍՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1970), ՍՍՀՄ ԳԱ ընդհանուր ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար (1973)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1969)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է Լենինգրադի պետ․ համալսարանը (1939)։ 1941–43-ին եղել է սովետական բանակում։ 1946-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ–ում (1954-ից՝ լաբորատորիայի վարիչ, 1968-ից՝ դիրեկտորի տեղակալ)։ Մոսկվայի պետ․ համալսարանի պրոֆեսոր (1959-ից), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստ–ի ամբիոնի վարիչ (1971-ից)։ 1969-ից՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Ն․ Գ․ Բասովի հետ մշակել է քվանտային համակարգերի օգնությամբ էլեկտրամագնիսական ալիքների գեներացման սկզբունքորեն նոր մեթոդ և ստեղծել ամոնիակի մոլեկուլների փնջով գործող առաշին մոլեկուլային գեներատորը (փնջային մազեր, 1954–55)։ Աշխատակիցների հետ զարգացրել է քվանտային ուժեղարարների ստեղծման մեթոդները (1957–58), առաջարկել սուտակի կիրառությունը քվանտային էլեկտրոնիկայում, առաջ քաշել բաց ռեզոնատորի գաղափարը (1958), որը լայն կիրառություն է գտել լազերային տեխնիկայում, և գազաղինամիկական լազերի գաղափարը 1967)։ Հեղինակ է լազերային ճառագայթման և նյութի փոխազդեցության ասպարեզի մի շարք հիմնարար աշխատանքների։ Գիտությունների և արվեստների ամերիկյան ակադեմիայի (1971) և մի քանի այլ երկրների ԳԱ և գիտական ընկերությունների անդամ։ Լենինյան (1959) և նոբելյան (1964) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Գրկ․ Александр Михайлович Прохоров (к 60-летию со дня рождения), «Успехи физических наук», 1976, т․ 119, в․ 3․ Ռ․ Մարտիրոսյան
ՊՐՈԿԱՄԲԻՈՒՄ (< լատ․ pro – նախա․․․, առջևում, փոխարեն և կամբիում), բույսի կողքային մերիսթեմա, որից տարբերակվում են առաջնային փոխադրող հյուսվածքները և անցկացնող խրձերը։ Պ․ առաջանում է ընձյուղի և արմատի աճման կոներում՝ առաջինում մերիսթեմային թելերի, երկրորդում՝ գլանի կամ օղակի ձևով։ Պ–ին բնորոշ է բջիջների ինտենսիվ աճը երկարությամբ և ձգված ձևը։ Բջիջների բաժանումը տեղի է ունենում տարբեր ուղղություններով։ Դրանցից առաջանում են փոխադրող հյուսվածքները՝ բնափայտը և Լուբը, որից հետո մերկասերմ և երկշաքիլ բույսերի անցկացնող խրձերում Պ․ շարունակում է գործել որպես կամբիում։ Սիաշաքիլ բույսերի Պ․ ամբողջությամբ օգտագործվում է հյուսվածքում, այսպես կոչված, փոխադրող փակ խրձերի տարբերակման ժամանակ։
ՊՐՈԿԼ (Պրոկղ) (ПрохХё^), Դիադոխոս (Дшбо/ос;) (մոտ 410–485), հույն փիլիսոփա և մաթեմատիկոս, նեոպւատոնականաթյան ներկայացուցիչ, անտիկ փիլ–յան վերջին խոշոր դեմքը։ Աթենքում աշակերտել է Պլուտարքոսին, Սիրիանոսին, որի մահվանից հետո ստանձնել է Պլատոնյան Ակադեմիայի ղեկավարությունը։ Գրել է փիլ․ և մաթ․ աշխատություններ, որոնց մեծ մասը Պլատոնի, ինչպես նաև Արիստոտելի ու Եվկլիդեսի երկերի մեկնությունն է։ Պ․ փորձել է համակարգել նեոպլատոնականությունը, մասնավորապես, Պլոտինի ուսմունքը՝ կիրառելով տրիադային վերլուծության մեթոդը։ Մեծ է Պ–ի փիլ․ ժառանգության նշանակությունը տրամաբանության և դիալեկտիկական մտածողության պատմության համար։
Պ–ի գլխ․ երկը՝ «Աստվածաբանության սկզբունքները» («Շաղկապք աստուածաբանականք»), վրացերենից հայերեն է թարգմանել Սիմեոն Պղնձահանեցին (1248)՝ կցելով նաև «Օմելախոսի իմաստասիրի և հռետորի՝ աթենացւոց եպիսկոպոսի, Լուծմունք Պրոկղի Դիադոխոսի՝ պղատոնական իմաստասիրի» մեկնողական աշխատությունը։ Ենթադրվում է, որ Օմելախոսի անվան տակ թաքնված է վրաց փիլիսոփա Իոաննե Պետրիծին։ Պ–ին է վերագրվել նաև «Գիրք պատճառացը» (հայ․ հրտ․ 1750), որը «Աստվածաբանության սկզբունքների» համառոտությունն է․ այն լատիներենից հայերեն է թարգմանել Ստեփանոս Լեհացին (1660)։ Պ–ի երկի մեկնություններով հանդես են եկել Սիմեոն Ջուղայեցին (1651) և Սիմեոն Երեվանցին (1750)։ Ուշագրավ է, որ այդ երկը Փիլիպպոս քահանա Ազնավուրյանը հայերենից վերստին թարգմանել է վրացերեն (1757)։ «Աստվածաբանության սկզբունքների» հայերեն թարգմանության և մեկնությունների ձեռագրերը պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ JSP N» 1500, 1832, 5074 են)
Երկ․ Opera inedita, ed․ V․ Cousin, P․, 1864; Первоосновы теологии, пер․ и комментарий А․ Ф․ Лосева, Тб․, 1972․
Գրկ․ Ակին յան Ն․, Սիմեոն Պղնձահանեցի, Վնն․, 1951։ Rosan Z․ Y․, The Philosophy of Proceus, N․ Y․, 1949։ Ս․ Արևշատյան
ՊՐՈԿԼ (Պրոկղ), Պրոկլես Կոստանդնուպոլսեցի (մոտ 370–446), բյուզ․ աստվածաբան և եկեղեցական գործիչ։ Աշակերտել է Հովհան Ոսկեբերանին, եղել Կոստանդնուպոլսի պատրիարք (434–446)։ Նամակագրական կապեր է ունեցել Սահակ Պարթևի և Մեսրոպ Սաշտոցի հետ։ Պահպանվել են նրա բազմաթիվ ճառերը, ներբողները և դավանաբանական թղթերը։ Կարևոր պատմ․ վավերագիր է «Թուղթ սրբոյն Պրոկղի առ եպիսկոպոսունս Հայոց Սեծաց» ընդարձակ ուղերձը, որտեղ քննարկել է Նեստորի ու նրա գաղափարական նախորդների հայացքները, խորհուրդներ տվել հայոց եկեղեցու պետերին զգուշանալ հերձվածողներից, որոնք Հայաստանում տարածում են ընղհանուր եկեղեցու մերժած գրքերը։ Պահպանվել է այդ թղթի հուն, բնագիրը և ասորերեն թարգմանությունը։ Հայ․ թարգմանությամբ պահպանվել է Պ–ի երկրորդ նամակը՝ «Թուղթ Պրոկղեայ եպիսկոպոսի առ Սահակ հայրապետ Հայոց և առ սուրբն Մաժդոց»։ Երկու նամակներն էլ կարևոր աղբյուր են եկեղեցական գրականության և գաղափարական պայքարի վաղ շրջանի պատմության համար։ Պ–ի գրվածքների զգալի մասը թարգմանվել է հայերեն V դ․, որոշ գործեր էլ՝ հետագա դարերում։
Գրկ․ Զարպհանալյան Գ․, Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնեաց, Վնա․, 1889։ Գիրք թղթոց, Թ․, 1901։ Ս․ Արևշատյան
ՊՐՈԿՈՆՍՈՒԼ (լատ․ proconsul, < pro – փոխարեն և կոնսուչ), պետ․ պաշտոն Հին Հռոմում։ Պ–ները սկզբում կատարել են զինվ․ հանձնարարություններ Հռոմից դուրս՝ Իտալիայի տարածքում։ Պրովինցիաների առաջանալուց հետո Պ–ները (նաև պրոպրետորները) նշանակվել են պրովինցիաների կառավարիչ՝ իրավական, վարչական և զինվ․ գերագույն իշխանությամբ (մ․ թ․ ա․ 27-ից Պ–ները կառավարել են հիմնականում ծերակուտական պրովինցիաները)։ Պ․ սովորաբար ընտրվել են մեկ տարով։
ՊՐՈԿՈՊԵՎՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Կեմերովոյի մարզի Պրոկոպևսկի շրջանի վարչական կենտրոնը։ 268 հզ․ բն․ (1982)։ Կուզբասի կոքսացող ածխի արդյունահանման հիմնական և մեքենաշինության խոշոր կենտրոն է։ Կան թեթև, սննդի և շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ, ածխարդյունաբերության ԳՀԻ–ներ, Սիբիրի մետալուրգիակաե ինստ–ի երեկոյան ֆակուլտետ, լեռնային, էլեկտրամեքենաշինական և ֆիզիկական կուլտուրայի տեխնիկումներ, բժշկ․ և երաժշտ․ ուսումնարաններ։ Ունի դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Հիմնադրվել է 1918-ին։
ՊՐՈԿՈՊԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ (ծն․ թ․ անհտ․–563-ից հետո), բյուզ․ պատմագիր։ Ծնվել է Պաղեստինի Կեսարիա քաղաքում։ 527-ից զորավար Բեչիսարիոսի խորհրդականն էր, նրա հետ մասնակցել է պարսիկների, վանդալների և օստգոթերի դեմ մղված պատերազմներին։ 549–553-ին գրել է (8 գիրք) «Պատերազմների մասին» աշխատությունը, որը Հուստինիանոս I կայսեր Ժամանակ Բյուզանդիայի մղած պատերազմների պատմությունն է՝ շարադրված աշխարհագրական սկզբունքով (1–2-րդ գրքերում