Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրեցյալի հանդեպ։ «Եղերերգ«, «եղերերգական» հասկացությունների ետդասական բովանդակությունը ձեավորվել է Պ–ի ազդեցությամբ։ ժամանակի ընթացքում սիրային թեման Պ–ի մոտ իր աեղը զիջել է դիցաբանական սյուժեներին, հին հռոմ․ սխրագործությունները գովերգելուն։ Պ–ի չափածոյի համար բնորոշ են մաքերի ու արամադրությունների արագ փոփոխությունը, արտահայտությունների միտումնավոր անորոշությունը, դիցաբանական մանրամասների առատությունը։ Նրանից սովորել են Օվիդիոսը և մ․ թ․ I դ․ հռոմեացի շատ բանաստեղծներ։ Միջին դարերում Պ․ մոռացվել է, նրա նկատմամբ վերստին հետաքրքրություն է առաջացել Պետրարկայի ժամանակներից սկսած։

ՊՐՈՊԻԼԵՅՆԵՐ, պրոպիլեոն (< հուն․ лрол-иХаюгу – նախամուտք, մուտք), պրոպիլոն, հանդիսավոր անցում, դարպաս, որ ձեաստեղծվում է շարժման առանցքին սիմետրիկ տեղադրված պորտիկներով և սյունաշարերով։ Պ․ բնորոշ են Հին Հունաստանի ճարտ–յանը (հայտնի էին դեռես Եգեյան մշակույթի ժամանակաշրջանում), կառուցվել են սովորաբար որպես դեպի ակրոպոչիս կամ սրբատեղի տանող գլխ․ մուտք։ Հին հուն, ճարտ–յան լավագույն հուշարձաններից է դեպի Աթենքի ակրոպոլիս տանող Պ․ (մ․ թ․ ա․ 437–432, ճարտ․ Մնեսիկչես, նկ․ տես հ․ 3, էջ 256–257, աղ․ XI)։ XIX դ․ Պ–ի տիպի կառույցներին անդրադարձել են կլասիցիզմի ճարտ–ները (օր․, Մյունխենի Պ․, 1846–60, ճարտ․ Լ․ Կլենցե)։ XIX դ․ 2-րդ կեսին –XX դ․ Պ․ կառուցվում են որպես առանձնահատուկ նշանակություն ունեցող հանդիսավոր ճարտ․ համալիրների (օր․, դեպի Սմոլնի տանող Պ․ Լենինգրադում, 1923 – 25, ճարտ․ Վ․ Ա․ Շչուկո և Վ․ Գ․ Գելֆրեյխ) կամ մեմորիալ նշանակություն ունեցող կառույցների (Պիսկարյովյան գերեգմանատան մեմորիալ համալիրի Պ․ Լենինգրադում, 1960, ճարտ–ներ՝ Ա․ Վ․ Վասիլե, Ե․ Ա․ Լեինսոն և ուրիշներ) բաղկացուցիչ մաս։

ՊՐՈՊԻԼԵՆ, պրոպեն, СНзСН=СНз, հագեցած ածխաջրածին։ Թույլ հոտով, անգույն գազ է։ Հալ․ ջերմաստիճանը –185°С, եռմանը՝ –47,7°С։ Խիստ ռեակցիոնունակ է, տալիս է միացման, պոլիմերման ռեակցիաներ, ենթարկվում է այլ կատալիտիկ փոխարկումների։ Պ․ քիմ․ արդյունաբերության կարեոր հումք է, նրանից ստանում են ացետոն (I), ֆենոլ (II), իզոպրոպիլ սպիրտ (III), պոլիպրոպիլեն (IV), գլիցերին (V), ակրոլեին (VI), ալիլսպիրտ (VII), իզոպրեն (VIII), բուտադիեն (IX), ակրիլնիտրիլ (X), եռմեթիլբուտան (XI) են։

Պ․ այրվում է օդում, բռնկվում՝455°Օում։ Օդի և Պ–ի (0,2–11,1 ծավ․ %) խառնուրդները պայթուցիկ են։

Պ․ ստանում են նավթանյութերի պիրոլիզով և պրոպանի կատալիտիկ դեհիդրմամբ։

ՊՐՈՊԻԼԻՏԱՅՈՒՄ, մետամորֆիզմի տեսակ՝ դրսեորված հիմնականում անդեզիտային կազմի հրաբխածին ապարներում։ Պ․ արտահայտվում է սկզբնական միներալների՝ քլորիտով, ադուլյարով, էպիդոտով, կարբոնատով, քվարցով և սերիցիտով տեղակալմամբ։

Պ․ կապված է ներփակող ապարների վրա մանր ճեղքերով և ծակոտիներով նրանց մեջ թափանցող ետմագմատիկ (երբեմն՝ հանքաբեր) լուծույթների ազդեցության հետ։ Պ–ման ենթարկված ապարների հայտնաբերումը հանքորոնման լավ նշան է։

ՊՐՈՊԻՈՆԱԹԹՎԱՅԻՆ ԽՄՈՐՈՒՄ, տես Իմորում։

ՊՐՈՊՈՐՑԻՈՆԱԼ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (լատ․ propositio – նախադասություն, դատողություն), տես Ասույթների տրամաբանություն։

ՊՐՈՌԵԿՏՈՐ (< լատ․ pro – փոխարեն և ռեկտոր), բուհի ռեկտորի տեղակալ (ուս․, գիտ․, վարչատնտ․ աշխատանքների, երեկոյան և հեռակա կրթության գործերով են)։

ՊՐՈՍԿՐԻՊՑԻԱՆԵՐ (< լատ․ proscriptio- բառացի՝ գրավոր հրապարակում), օրենքից դուրս հայտարարված անձանց ցուցակներ Հին Հռոմում։ Պ–ի մեջ են մտցվել Սուսային կասկածելի թվացող անձանց անունները, որոնց իշխանություններին հանձնելու կամ սպանելու համար սահմանվել է պարգե, թաքցնելու դեպքում՝ մահապատիժ։ Պ–ի մեջ գրանցվածների ունեցվածքը բռնագրավվել է, հետնորդները զրկվել են ունեցվածքից և պետ․ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Սուլլան և նրա մերձավորները միաժամանակ Պ․ օգտագործել են իբրե անձնական հաշիվներ մաքրելու և հարստանալու միջոց։ Պ․, իբրե քաղ․ պայքարի ձե, կիրառել են նաև երկրորդ եռապետության անդամները՝ Դայոս Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։

ՊՐՈՍԿՈՒՐՅԱԿՈՎ Լավր (Լավրենտի) Դմիտրիեիչ (1858–1926), կամրջաշինության և շինարարական մեխանիկայի բնագավառի սովետական գիտնական։ 1884-ին ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստ–ը։ 1896-ից՝ Մոսկվայի ինժեներական ուսումնարանի (այժմ՝ Մոսկվայի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստ․) պրոֆեսոր։ Պ–ի նախագծերով կամուրջներ են կառուցվել Նարվա, Վոլխով, Օկա, Ամուր, Ենիսեյ և այլ գետերի վրա։ Ենիսեյ գետի կամրջի նախագծի համար Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի (1900)։ Առաջարկել է կամուրջների ֆերմաների հաշվարկի առաջավոր մեթոդներ։

ՊՐՈՍՏԱԳԼԱՆԴԻՆՆԵՐ, մարդու և կաթնասուն կենդանիների հորմոններ։ Չհագեցած ճարպային օքսիթթուներ են, որոնց մսլեկուլների կմախքը բաղկացած է ածխածնի 20 ատոմից։ Հայտնաբերել է շվեդ գիտնական Ու․ էյլերը (1936), մարդու ոերմնահեղուկում։ Պ․ մաքուր վիճակում անջատել են Շվեդիայի և ԱՄՆ–ի գիտնականները՝ 1956–65-ին։ Սկզբնական շրջանում Պ․ համարվում էին շագանակագեղձի արտազատուկ (այստեղից էլ անվանումը՝ նոր լատ․ glandula prostatica)։ Փոքր կոնցենտրացիաներով (1 մկգ/գ) Պ․ գտնվում են բարձրակարգ կենդանիների համարյա բոլոր օրգաններում, հյուսվածքներում և կենսահեղուկներում։ Հայտնի են մոտ 20 բնական Պ․, որոնք թանձր հեղուկներ են կամ դյուրահալ բյուրեղներ։ Ըստ քիմ․ կառուցվածքի տարբերում են А, В, E և F Պ․, որոնցից առավել կարեոր են վերջին երկուսը։

Պ․ օրգանիզմում առաջացնում են հարթ մկանների՝ հատկապես արգանդի և ֆալոպյան փողերի կծկում։ Ծննդաբերության պահին և դաշտանի ընթացքում Պ–ի պարունակությունն արգանդային հյուսվածքներում խիստ աճում է։ Պ․ ունեն նաև կարդիատոնիկ և բրոնխալայնիչ հատկություն։ A և E խմբի Պ․ իջեցնում են, իսկ F խմբինը՝ բարձրացնում արյան զարկերակային ճնշումը, բարելավում արյան պսակային և երիկամային շրջանառությունը, ընկճում ստամոքսի հյութազատիչ ֆունկցիան, ազդում ներզատիչ գեղձերի գործունեության, ջրաաղային փոխանակության ենի վրա։ Օրգանիզմում Պ․ սինթեզվում են հյուսվածքային տարբեր բջիջներում։ Պ–ի կենսական ֆունկցիաների բազմազանության և օրգանիզմում Պ․ սինթեզող հատուկ օրգանի բացակայության պատճառով, դրանց դասում են