«տեղային» կամ բջջային հորմոնների շարքը։ Պ–ի ազդեցության մեխանիզմը պարզված չէ։ Հայտնի է, որ նրանք ազդում են ադենիլցիկլազ ֆերմենտի ակտիվության վրա։ Պ․ օգտագործվում են մանկաբարձության մեջ և գինեկոլոգիայում ծննդաբերությունը հեշտացնելու և հղիությունը վաղ շրջանում արհեստականորեն ընդհատելու նպատակով։ Հեռանկարային է Պ–ի օգտագործումը քիթմպանի բորբոքումների, ստամոքսի խոցի, կրծքահեղձուկի, հիպերտոնիայի, թրոմբոզների և հոդաբորբերի բուժման համար։ Պ․ ստանում են ֆերմենտային սինթեզով բնական բարձրմոլեկուլային չհագեցած ճարպաթթուներից, զուտ քիմ․ սինթեզով՝ ցիկւապենտադիենից և Pleз^аига homomalla ծովային փափուկ կորալների որոշ տարատեսակներում պարունակվող (մինչե 1,4%) Պ–ի A2 և E2 ածանցյալներից։
ՊՐՈՍՏԻԼ, պրոստիլոս (< հուն․ лроатгЗХод < яро– առջեում և aruXog – սյուն), անտիկ տաճարի տիպ։ Պ․ ուղղանկյուն հատակագծով, սովորաբար ոչ մեծ շենք է, որի գլխ․ ճակատի առջև մեկ տողան սյունաշար է։
ՊՐՈՎԱՆՍ (Provence), պատմական մարզ Ֆրանսիայի հվ–արլ–ում, Միջերկրական ծովի ափին, մեծ մասամբ ֆրանսիական Ալպերում։ Նիցցա պատմական մարզի հետ միասին կազմում է Պ․ Լազուր ափ պլանային տնտ․ շրջանը։ Պ–ի կազմում են Բուշ դյու Ռոն, Վար, Վոկլյուզ, Վերին Ալպեր, Մերձծովյան Ալպեր դեպարտամենտները։ Տարածությունը 21,6 հզ․ կմ է, բն․՝ 2,6 մլն (1978)։ Գլխավոր քաղաքը Մարսելն է, կարևոր քաղաքները՝ Նիցցան, Տուլոնը, էքսը, Ավինյոնը։ Տնտեսության մեջ մեծ նշանակություն ունեն առողջարանային գործն ու տուրիզմը։ Առաջատար են մեքենաշինությունը (այդ թվում՝ նավաշինությունը), նավթավերամշակումը, նավթաքիմիան, սննդի արդյունաբերությունը, սե մետալուրգիան։ Պ․ տալիս է երկրում արդյունահանվող բոքսիտի հիմնական մասը, արդյունահանվում է ծովային աղ, գորշ ածուխ։ Կան ՀԷԿ–եր։ Լեռնային շրջաններում զբաղվում են ոչխարաբուծությամբ, հովիտներում և ծովափնյա շրջաններում՝ մերձարևադարձային պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, ծաղկաբուծությամբ, մշակում են ձիթենի, եթերայուղատու կուլտուրաներ, հացահատիկ, Ռոնի դելտայում՝ բրինձ։ Մարգի արլ–ում է երկրի առողջարանային գլխավոր շրջանը՝ Լազուր ափը (ֆրանսիական Ռիվիերան)։
ՊՐՈՎԱՆՍԵՐԵՆ, տես Ռոմանական Լեզուներ։
ՊՐՈՎԱՆՍԻ ՁԵԹ, ձիթենու պտուղներից ստացվող ձեթը։ Անվանումն ստացել է Ֆրանսիայի Պրովանս պատմական մարզի անունից։ Տես նաև Ձեթեր։
ՊՐՈՎԻՆՑԻԱ (լատ․ provincia – մարզ), 1․ Հին Հռոմում Իտալիայից դուրս գտնվող Հռոմին ենթակա տարածք։ Կառավարել են էկրոկոնսուչները կամ պրոպրետորները։ Առաջին Պ․ Աիկիլիան էր (մ․ թ․ ա․ 241), հանրապետության ժամանակաշրջանի վերջին կար արդեն մոտ 20 Պ․, կայսրության ժամանակաշրջանում՝ շուրջ 50։ Հանրապետության ժամանակաշրջանում Պ–ները դիտվել են իբրե հռոմ․ ժողովրդի «կալվածներ», դրանց հողերի մի մասը տրամադրվել է հռոմեացի գաղութաբնակներին։ Պ–ի բնակիչները պարտավոր էին հոգալ հռոմ․ կառավարիչների և զորքի կարիքները, հարկ վճարել։ Պ–ներում իրականացվել է ռոմանականացման քաղաքականություն, որն առաջացրել է բազմաթիվ ապստամբություններ (Իսպանիայում՝ մ․ թ․ ա․ II–I դդ․, Պաննոնիայում՝ մ․ թ․ 6–9-ին ևն)։ Հռոմ․ կայսրության պրովինցիալ քաղաքականությունը սկզբնավորել է Հուլիոս Կեսարը, որը Պ–ների վերնախավին իր կողմն է գրավել ծերակույտի անդամ դարձնելով, ամբողջ համայնքների և առանձին մարդկանց հռոմ․ կամ լատինական քաղաքացիության իրավունք շնորհելով են։ Օգոստոս կայսեր ժամանակից (մ․ թ․ ա․ 27-ից) Պ–ները բաժանվել են կայսերականի (տնօրինում էր կայսրը իր հայեցողությամբ՝ լեգատների միջոցով) և ծերակուտականի (կառավարել են ծերակույտի նշանակած պաշտոնյաները, սակայն կայսրն ուներ գերագույն վերահսկողության իրավունք)։ Իտալիայի և Պ–ների միջև տարբերությունների աստիճանական վերացումը, որը բխում էր ամբողջ կայսրության ստրկատիրական վերնախավի շահերից, իր արտահայտությունն է գտել կայսր Կարակալլայի հրովարտակում (մ․ թ․ 212), որով կայսրության ազատ բնակչությանը շնորհվել է հռոմ․ քաղաքացիության իրավունք։
Մ․ թ․ 114-ին կայսր Տըայանոսը Հայաստանը դարձրել է հռոմ․Պ․, սակայն հայերի ազատագրական պայքարը կայսր Ադրիանոսին (117–138) հարկադրել է ճանաչել (117-ին) Հայաստանի անկախությունը։ 2․ Վարչատերիտորիալ միավոր Ռուսաստանում (XVIII դ․), Իտալիայում, Իսպանիայում և այլուր։
ՊՐՈՏԱԳՈՐԱՍ (Прсотсгубра^), Աբդերցի (մ․ թ․ ա․ մոտ 480–մոտ 410), հին հուն, փիլիսոփա, սոփեսաների փիլ․ դպրոցի հիմնադիրը։ Մեղադրվել է աթեիզմի մեջ, վտարվել Աթենքից․ աստվածների մասին նրա գիրքը այրվել է։ Հռչակվել է «Մարդը չափանիշն է բոլոր իրերի՝ գոյություն ունեցողների, որ դրանք գոյություն ունեն, և գոյություն չունեցողների, որ դրանք գոյություն չունեն» դրույթով, որտեղ առկա սուբյեկտիվիզմը բացատրվում է Հերակչիաի ուսմունքի ազդեցությամբ․ եթե յուրաքանչյուր ակնթարթում ամեն ինչ փոխվում է, ապա ամեն ինչ գոյություն ունի այնքանով, որքանով դա այս կամ այն պահին կարող է ըմբռնել անհատը։ Նման հարաբերապաշտական մոտեցում է նկատվում նաև կրոնի հարցում՝ «Աստվածների մասին ես չեմ կարող իմանալ ոչ այն, որ նրանք գոյություն ունեն, ոչ այն, որ նրանք չկան, ոչ այն, թե ինչպիսի տեսք ունեն»։ Հավանաբար ընդունել է և՝ աստվածների, և՝ ամբողջությամբ աշխարհի գոյությունը, սակայն ժխտել է օբյեկտիվ աշխարհի հավաստի ճանաչողության հնարավորությունը և ընդունել միայն զգայական երևույթների հոսունությունը։
ՊՐՈՏԱԶԱՆՈՎ Ցակով Ալեքսանդրովիչ (1881–1945), սովետական կինոռեժիսոր։ ՌՍՖՍՀ (1935) և Ուզբեկ․ ՍՍՀ (1943) արվեստի վաստ․ գործիչ։Ռուս, կինոյի սկզբնավորողներից։ 1911–18-ին ստեղծել է շուրջ 80 ֆիլմ, այդ թվում՝ «Պիկովայա դամա» (1916), «Հայր Սերգի» (1918) ևն։ Պ–ի արվեստն աչքի է ընկել պրոֆեսիոնալ բարձր վարպետությամբ, դերասանի արվեստի նկատմամբ մեծ ուշադրությամբ։ Սովետական կինոստուդիաներում ստեղծած իր առաջին ֆիլմերի («Աելիտա», 1924, «Նրա կոչը», 1925) թեման կապված է երկրի կյանքին։ Պ–ի «Տորժոկի դերձակը» (1925), «Երեք միլիոնի դատավարությունը» (1926), «Դոն Դիեգոն և Պելագեյան» (1928), «Սուրբ Ցորգենի տոնը» (1930) կինոկատակերգություններում վառ դրսևորվել է Ի․ Իլյինսկու, Վ․ Մարեցկայայի, Ա․ Կտորովի, Մ․ Կլիմովի, Մ․ Բլյումենտալ–Տամարինայի և այլոց վարպետությունը։ «Քառասունմեկերորդը» (1927) պատմահեղափոխական ֆիլմում Պ․ հասել է դարաշրջանի, գլխ․ հերոսների կերպարների պատկերման խոր վավերականության։ «Սպիտակ արծիվ» (1928) կինոնկարում գլխ․ դերերում ներգրավել է Վ․ Կաչալովին և Վ․ Մեյերխոլդին։ Հնչուն կինոյի շրջանում «Մարիոնետներ» (1934) երաժշտ․ կատակերգություն–պամֆլետից հետո, Պ․ ստեղծել է «Անօժիտը» (1937), որը դարձել է դասական դրամատուրգիայի սովետական լավագույն էկրանավորումներից։ Պ–ի վերջին կինոնկարներից են՝ «Սալավաթ Ցուլաե» (1941) ե«Նասրեդդինը Բուխարայում» (1943)։
Գրկ․ Арлазоров М․ С․, Протазанов, М․, 1973․
ՊՐՈՏԱԿՏԻՆԻՈԻՄ(Protactinium, < հուն․ jipcoTog – առաջին և ակաինիում), Pa, տարրերի պարբերական համակարգի VII պարբերության III խմբի ռադիոակտիվ տարր։ Ակտինիդ է։ Կարգահամարը՝ 91, ատոմական զանգվածը՝ 231,0359։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 5s25p6 5d10 5f26s2 6p6 6c1 7s2, K, L, M և N թաղանթները լրացված են։ Բնության մեջ հանդիպում են 231Pa և 234Pa (որոնք նախկինում համապատասխանաբար նշանակվել են UZ–ուրան–զեթ և UX2 ուրան–իքս–2) իզոտոպները, որոնք առաջանում են ուրանի ռադիոակտիվ քայքայքման հետեանքով։ Արհեստական