=938,2796 Մէվ/Ժ (me-ն էլեկւորոնի զանգվածն է, c-ն՝ լույսի արագությունը)։ Ունի դրական էլեկտրական լիցք, որը բացարձակ արժեքով հավասար է էլեկտրոնի լիցքին։ Պ–ի սպինը 1/2 է (tT=h/2jt միավորներով, որտեղ հ–ը Պլանկի հաստատունն է), մագնիսական մոմենտը՝ Др=(2,7928456±0,0000011) etT/2mPc։ Բոլոր հայտնի փոխազդեցությունների նկատմամբ Պ․ կայուն է, մի բան, որը բարիոնային լիցքի պահպանման օրենքի դրսևորումն է (Պ–ի բարիոնային լիցքը՝ B=-j- 1)։ Փորձերից ստացված տվյալների համաձայն, Պ–ի կյանքի տևողության ստորին սահմանը 1030 տարի է։ Պ–ները նեյտրոնների հետ կազմում են քիմ․ տարրերի ատոմների միջուկները, այնպես որ տվյալ միջուկի լիցքը (կամ համապատասխան քիմ․ տարրի ատոմական համարը) հավասար է իր կազմի մեջ մտնող պրոտոնների թվին։ Պ–ի մասին պատկերացում ստեղծվել է 1910-ական թթ․ ատոմային միջուկների և ռադիոակտիվության ուսումնասիրման փորձերից։ 1919–-20-ին է․ Ռեզերֆորդը փորձով դիտել է որոշ տարրերի միջուկներից a-մասնիկներով պոկված ջրածնի միջուկներ, նա էլ հենց 20-ական թթ․ սկզբին մուծել է «Պ․» տերմինը։ Պ–ին համապատասխանող հակամասնիկը՝ հակապրոտոնը, հայտնաբերվել է 1955-ին։ Որպես լիցքավորված մասնիկ, Պ․ ենթարկվում է էլեկտրամագնիսական փոխազդեցության, իսկ այդ մասնիկներն ատոմային միջուկներում շաղկապող ուժերը Պ–ների ուժեղ փոխազդեցության դրսևորումներից են։ Բացի ուժեղ և էլեկտրամագնիսական փոխազդեցություններից, Պ․ մասնակցում է նաև թույլ փոխազդեցության, օրինակ, (3-տրոհման պրոցեսներում։ Կայունության և ստացման պարզության շնորհիվ արագացված Պ–ների փնջերը տարրական մասնիկների փորձարարական ֆիզիկայի հիմնական գործիքներից են։ Խոշորագույն պրոտոնային արագացուցիչները գտնվում են Բատավիայում (ԱՄՆ, 500 ԳԷվ, 1978), Սերպուխովում (ՍՍՀՄ, 76 ԳԷվ, 1972) և Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնում (ՑԵՌՆ, Շվեյցարիա, 400 ԳԷվ)։ Պ–ները նաև տիեզերական ճառագայթների առաջնային բաղադրիչի հիմնական բաղկացուցիչ մասն են։
Ըստ քվարկային մոդելի՝ Պ․ երեք քվարկներից կազմված համակարգի որոշակի էներգետիկ վիճակ է։ Դաշտի միասնական տեսությամբ բոլոր տեսակի փոխազդեցությունների միավորման փորձերը հիմք են տալիս կանխագուշակելու նոր, գերթույլ փոխազդեցությունների գոյությունը, որոնց դեպքում խախտվելու է բարիոնային լիցքի պահպանման օրենքը և Պ․ տրոհվելու է լեպտոնի ու մեզոնի՝ 1034 տարի կարգի ժամանակամիջոցում։ Փորձեր են նախատեսվում այդ տրոհումների անմիջական հայտնաբերման համար։ Ա․ Խոջամիրյան,
«ՊՐՈՏՈՆ», 1․ Երկրի արհեստական արբանյակների (ԵԱԱ) սովետական սերիայի անվանում։ Նախատեսված էր տիեզերական ճառագայթները և գերբարձր էներգիաների մասնիկների հետ նյութերի փոխազդեցությունն ուսումնասիրելու համար։ Արձակվել են «Պ–1» (1965-ի հուլիսի 16-ին), «Պ–2» (1965-ի նոյեմբ․ 2-ին), Պ–3» (1966-ի հուլիսի 6-ին), «Պ–4» (1968-ի նոյեմբ․ 16-ին)։ 2․ Հեղուկ վառելիքով աշխատող սովետական բազմաստիճան կրող հրթիռ։ Կիրառվում է «Վեներա», «Զոնդ», «Մարս», «Սալյուտ» և այլ տիեզերական ապարատների արձակման համար։
ՊՐՈՏՈՊԼԱԶՄԱ (< պրոտո․․․ և հուն․ яХаоца – ծեփված, ձևավորված), կենդանի բջջի (ներառյալ կորիզը և ցիտոպլազման) պարունակությունը։ Կյանքի նյութական հիմքն է, կենդանի նյութը, որից կազմված են օրգանիզմները։ Տերմինն առաջարկել է չեխ գիտնական Յա․ Պուրկինեն (1839)։ Բույսերի, կենդանիների, մանրէների բջիջների և միաբջիջ օրգանիզմների Պ–ի ֆիզիկական հատկությունները, քիմ․ կազմը և կառուցվածք ամորֆ ոքոգիական առանձնահատկություններն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, որոնք վկայում են կենդանի բնության միասնականության մասին։ Պ–ի մասին պատկերացումներն առաջացել և հաստատվել են բջջի կառուցվածքի ու հատկությունների ուսումնասիրության և բջջային տեսության զարգացման հետ կապված։ Նախկինում բջջի հիմնական կառուցվածքը համարվում էր թաղանթը, և միայն XIX դ․ կեսերին պարզ դարձավ, որ կյանքի նյութական հիմքը բջջի պարունակությունն է։ XXդ․ 40–50-ական թվականներից կենսաբանության մեջ վերլուծության ֆիզիկաքիմ․ մեթոդների կիրառման շնորհիվ բազմաթիվ նոր տվյալներ են ստացվել Պ–ի բաղադրության և կառուցվածքի վերաբերյալ։ Մանրամասնորեն ուսումնասիրվել են արդեն հայտնի ներբջջային օրգանոիդները՝ կորիզը, միտոքոնդրիաները, ռիբոսոմները, Գոլջիի համալիրը, էնդոպլազմային ցանցը են։ Պարզաբանվել է կենսբ․ թաղանթների կարգավորիչ և կառուցվածքային կարևորագույն դերը։ Բացահայտվել է, որ բջջի բազմաթիվ ֆերմենտներ ոչ թե անկանոն ձևով են տեղաբաշխված Պ–ի մեջ, այլ կապված են տարբեր ներբջջային կառուցվածքների հետ։ Գիտության զարգացման նշված փուլում ձգտում էին Պ–ի տարբեր կառուցվածքները հետազոտել ֆունկցիայի հետ կապված։ Այդ միասնության ուսումնասիրությունը Պ–ի ուլտրակառուցվածքների և դրանք կազմող կենսապոլիմերների մակարդակով հանգեցրել է մոփկուլային կենսաբանության առաջացմանը և զարգացմանը։ Երբեմն սխալմամբ «Պ․» են անվանում բջջի ոչ կորիզային մասը՝ ցիտոպլազման։ Տես նաև Բջիջ, Բջջաբանություն։
ՊՐՈՏՈՌԵՆԵՍԱՆՍ (< պրոտո․․․ և ֆրանս․ Renaissance–Վերածնունդ), ն ախավերածնունդ, իտալ․ մշակույթի պատմության փուլ, որը շատ բանով հող է նախապատրաստել Վերածննդի արվեստի համար։ «Պ․» տերմինն առաջին անգամ կիրառել է շվեյց․ պատմաբան 6ա․ Բուրքհարդը։ Պ․ վերելք է ապրել XIII–XIV դդ․։ Պ–ի արվեստին բնորոշ են դարձել իրականության զգայական–դիտողական արտացոլման միտումը, աշխարհիկ նախասկիզբը և անտիկ արվեստի նկատմամբ սուր հետաքրքրությունը։ Պ–ի ճարտ–ները (Առնոլդո դի Կամբիո և ուրիշներ) գոթական ոճի ծավալներին հաղորդել են հավասարակշռվածություն և հանդարտություն։ Պ–ի քանդակագործությանը ներհատուկ են քանդակների զորեղությունը, ուշ անտիկ շրջանի արվեստի ազդեցությունը (Նիկոլո Պիզանո և ուրիշներ), գեղանկարիչները (հռոմեացի Պ․ Կավալլինին և հատկապես ֆլորենտացի Զոտտոն) ձգտել են ձևերի առանձնահատուկ շոշափելիության և նյութական համոզչության։ Համանման երևույթները (կերպարների զգայական ճշմարտանմանության ուժեղացում) նկատելի են նաև այդ շրջանի իտալ․ գրականությունում («դոլչե ստիլ նուովո» դպրոցի պոեզիան, Դանթե)։ Նախավերածննդյան միտումները ընկալել են Վաղ "Վերածննդի արվեստագետները (Ֆ․ Բրունելեսկի, Դոնատելլո, Մազաչչո)։
Գրկ․ Лазарев В․ Н․, Происхождение итальянского Возрождения, т․ 1-Искусство Проторенессанса, М․, 1956․
ՊՐՈՐՈԳԱՑԻՈՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (< լատ․ prorogatio–երկարաձգում), համաձայնություններ, որոնցով որոշվում է, թե արտաքին առևտրի գործարքների վերաբերյալ վեճի քննությունը որ պետության դատարանին է ընդդատյա։ Պ․ հ․ ճանաչվում են պետությունների մեծ մասի օրենսդրություններով։ ՍՍՀՄ արտաքին առևտր․ պրակտիկայում նույնպես կիրառվում ե, որպես կանոն, նախատեսվում են առևտրական պայմանագրերով։
ՊՐՈՐՈԿՈՎ Բորիս Իվանովիչ (1911 – 1972), ռուս սովետական գրաֆիկ։ ՍՍՀՍ ժող․ նկարիչ (1971)։ ՍՍՀՍ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1929-31-ին սովորել է Մոսկվայի Վխուտեինում։ Եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольскай правда») թերթի (1931–38), «Սմենա» («Смена») (1929–37) և «Կրոկոդիլ» («Крокодил») (1938-ից) ամսագրերի աշխատակից։ Թեմատիկ հաստոցային հիմնական նկարաշարերից են՝ «Ահա նա, Ամերիկան» (1948-49, ՍՍՀՍ պետ․ մրցանակ, 1950), «Հանուն խաղաղության» (1950), «Մայակովսկին Ամերիկայի մասին» (1951–54, այս և «Հանուն խաղաղության» նկարաշարի «Տրումենի տանկերի խորտակումը» ու «Ամերիկյան