Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եղանակներով ստացվել են 224–237 զանգվածի թվերով իզոտոպները։ Պ–ի կայուն իզոտոպները հայտնի չեն։

Առաջինը հայտնաբերվել է 234mpa (UX2,T 1/շ=1․18 րոպե) միջուկային իզոմերը, որը ուրանի ռադիոակտիվ շարքի անդամ է (1913, գերմ․ քիմիկոս Կ․ Ֆայանս և գերմ․ ֆիզիկոս Օ․ Դյորինգ)։ 1918-ին գերմ․ ֆիզիկոս, նոբելյան մրցանակի դափնեկիր Օտտո Հանը և ավստր․ ֆիզիկոս Լ․ Մայաները ե, անկախ նրանցից, Ֆ․ Սոդդին ու անգլ․ քիմիկոս Զ․ Կրանստոնը ուրանի հանքից անջատեցին Պ–ի ամենակայուն իզոտոպը՝ 231Pa(Ti/2=32480 տարի, ատոմական զանգվածը՝ 231, 0359), որը ակտինաուբանի ռադիոակտիվ շարքի անդամ է։ Այն a ճառագայթում է և փոխարկվում ակտինիումի (այստեղից էլ անվանումը)։ Երկրակեղևում ամենաքիչ տարածված տարրերից է (МО՜10 զանգվ․ %)։ Պ–ով հարուստ են ուրանային հանքերը՝ 1 տ ուրան պարունակող հանքանյութում կա 0,34 գ Պ․։ Ծովաջրում Պ–ի կոնցենտրացիան 110՜19 գ/լ է։ Պ–ի պարունակությունը և տեղաշարժը կենսոլորտում վատ է ուսումնասիրված։ 233Pa արհեստական իզոտոպը կուտակվում է բուս, և կենդան, օրգանիզմներում։

Պ․ սպիտակ, արծաթափայլ մետաղ է, հալ․ ջերմաստիճանը՝ 1575ztr20°C, եռմանը՝ -n․4280°C, խտությունը՝ 15370 կգ/մ³ (20°C)։ – 271,2°6-ից ցածր ջերմաստիճաններում գերհաղորդիչ է։ Քիմ․ միացություններում ունի + 2-ից +5 օքսիդացման աստիճաններ։ Առավել կայուն է +5 օքսիդացման աստիճան ունեցող Պ․, որը նման է նիոբիումին և աւսնաաւին։ Այն խիստ տարբերվում է ակտինիդներից, քանի որ Pa5՜1՜ 5f էլեկտրոններ չի պարունակում։ + 2, ~гЗ և +4 օքսիդացման աստիճան ունեցող Պ–ի միացությունները նման են թորիումի և ուրանի համապատասխան միացություններին (այս դեպքում Պ․ բնորոշ ակտինիդ է)։ Պ․ օդում պատվում է օքսիդի՝ РаО շերտով։ Հայտնի են նաև Ра02, PaeOu, Pa2Os օքսիդները և փոփոխական բաղադրության երեք օքսիդային ֆազեր։ Pa2Os ամֆոտեր է, ալկալիների հետ միահալելիս առաջացնում է պրոտակտինատներ (օրինակ, NaPa03, Na3Pa04)։ Ստացվել են Պ–ի հիդրիդը՝ PaH3, հալոգենիդները, օքսիհալոգենիդները, նիտրիդը, կարբիդը (РаС)։ Ջրային լուծույթում Pa(V) և Pa(IV) պարունակող միացություններն ունեն հիդրոլիզվելու և պոլիմերվելու հակում։ Պ–ի քիմ․ հատկությունները բազմազան են, բարդ, հաճախ՝ չվերարտադրվող և այդ պատճառով՝ վատ ուսումնասիրված։ Հետազոտությունները տարվում են կշռելի քանակներով ստացված 231Pa իզոտոպի հետ (միայն Անգլիայում 1960-ին անջատվել է 130 գ), որը, սակայն, խիստ թունավոր է և պահանջում է հերմետիկ մեկուսախցիկների և ֆիլտրող բարդ սարքերի կիրառում։ Պ․ ստանում են ուրանային կոնցենտրատների եթերային մաքրման թափոններից։ Ունի խիստ սահմանավւակ կիրառություն։

ՊՐՈՏԱՄԻՆՆԵՐ, ցածրամոլեկուլային սպիտակուցներ, պարունակվում են ձկների և թռչունների սպերմատոզոիդների կորիզներում։ Մոլ․ զանգվածը 4000– 12000 է։ Պարունակում են մեծ քանակությամբ հիմնային ամինաթթուներ, հատկապես արգինին (70–80%)։ Լավ լուծվում են ջրում, թթու և չեզոք միջավայրում, տաքացնելիս չեն քայքայվում։ Զկների յուրաքանչյուր տեսակի համար բնորոշ է Պ–ի ամինաթթվային առանձնահատուկ կազմը։ Պ–ի հետ ինսոդինի քիչ լուծելի կոմպլեքսը բժշկության մեջ կիրառվում է վերջինիս ազդեցությունը տևական դարձնելու համար։

ՊՐՈՏԵԻԴՆԵՐ [պրոտե(իններ) -f- հուն․ el6og – տեսք, կերպ], տես Սպիտակուցներ։

ՊՐՈՏԵԻՆՆԵՐ (< պրոտո․․․), տես Սպիտակուցներ։

ՊՐՈՏԵԿՏՈՐԱՏ (լատ․ protector – հովանավոր), 1․ գաղութային կախվածության ձև, որի դեպքում միջազգային հատուկ պայմանագրով մեկ պետություն մյուս պետությանն է հանձնում իր արտաքին հարաբերությունների վարումը։ Միաժամանակ հովանավորյալ պետությունը խորհրդական կամ ղեկավար (ռեզիդենտ) է ընդունում ներքին գործերով՝ պահպանելով միայն որոշ ինքնուրույնություն։ Հաճախ Պ․ է սահմանվել միակողմանի ակտով [օրինակ, Մեծ Բրիտանիան՝ Եգիպտոսի նկատմամբ (1914), հիտլերյան Գերմանիան՝ Չեխիայի և Մորավիայի նկատմամբ (1939)]։ Պ․ հակասում է միջազգային իրավունքի, առաջին հերթին ազգերի ինքնորոշման՝ ՄԱԿ–ի կանոնադրությամբ ամրապնդված իրավունքի սկզբունքներին։ Որպես պատմ․ վերապրուկ պահպանվել են Իտալիայի Պ․՝ Սան Մարինոյի (1862-ից), Ֆրանսիայինը՝ Մոնակոյի (1861-ից), Շվեյցարիայինը՝ Լիխտենշտայնի (1924-ից) նկատմամբ։ 2․ Ռազմ, դիկտատուրայի վարչակարգը Անգլիայում, 1653–59-ին, լորդպրոտեկտոր Օ․ Կրոմվեչի միանձնյա իշխանությամբ։

ՊՐՈՏԵՈԼԻՏԻԿ ՖԵՐՄԵՆՏՆԵՐ, սպիտալուծիչ ֆերմենտներ, պրոտեազներ, պեպտիդհիդրոլազներ, հիդրոլազների դասի ֆերմենտներ։ Կատալիզում են բջջային և սննդի սպիտակուցների պեպտիդային կապերի հիդրոլիզը։ Պարունակվում են բոլոր կենդանի օրգանիզմներում։ Պ․ ֆ․ բաժանում են պեպտիդազների (էքսոպեպտիդազներ) և պրոտեինազների (էնդոպեպտիդազներ)։ Պեպտիդազներն առավելապես հիդրոլիզում են սպիտակուցների և պեպտիդների արտաքին, պրոտեինազները՝ ներքին պեպտիդային կապերը։ Ակտիվ կենտրոնի կառուցվածքից կախված տարբերում են սերինային, թիոլային (ցիստեինային) Պ․ ֆ․, թթու պրոտեինագներ և ակտիվ կենտրոնում մետաղ (հաճախ Zn) պարունակող մետաղաֆերմենտներ։ Պրոտեինազները տարբերվում են նաև որոշակի ամինաթթվային մնացորդների միջև եղած կապերը հիդրոլիզելու առանձնահատկությամբ։ Ենթաստամոքսային գեղձի Պ․ ֆ․ սինթեզվում են նախաֆերմենտների ձևով և չեն քայքայում այն հյուսվածքի սպիտակուցները, որտեղ առաջացել են։ Պ․ ֆ–ի պատրաստուկներն օգտագործվում են կենսբ․ հետազոտություններում, սննդի, թեթև արդյունաբերության և բժշկության մեջ։ Որոշ Պ․ ֆ–ի մոլեկուլում պարզված է ամինաթթուների հերթականությունը, իսկ ռենտգենկառուցվածքային վերլուծությամբ բացահայտվել է մի քանի կարևորագույն ֆերմենտների՝ պեպսինի, տրիպսինի, քիմոտրիպսինի լրիվ տարածական կառուցվածքը։

ՊՐՈՏԵՐՈԶՈՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ «հուն, ярбхгрog–առաջինը Ա £օօղ –– կյանք), տես Մինչքեմբրի։

ՊՐՈՏԻՍՏՈԼՈԳԻԱ (< հուն, лрсохкгсос; – ամենաառաջին և․․․ չոգիա), գիտության ճյուղ, ուսումնասիրում է կենդանական և բուսական միաբջիջ օրգանիզմները։

ՊՐՈՏԻՈՒՄ (Protium, < հուն, лрштос; –առաջին), 4Н, ջրածնի ամենատարածված (99,98%) կայուն իզոտոպը, զանգվածի թիվը՝ 1։ Պ–ի ատոմի միջուկը պրոտոնն է։

ՊՐՈՏՈ․․․ (< հուն, лрсотос; – առաջին, նախա․․․), բարդ բառերի սկզբնամաս, ցույց է տալիս առաջնային լինելը, զարգացման նախորդ փուլը (օրինակ պրոտոպչազմա)։

ՊՐՈՏՈԴՅԱԿՈՆՈՎ Միխայիլ Միխայլովիչ (1874–1930), լեռնային գործի բնագավառի սովետական գիտնական։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստ–ը (1899)։ 1904-ից դասավանդել է Եկատերինոսլավի բարձրագույն լեռնային ուսումնարանում (1908-ից՝ պրոֆեսոր), 1925-ից՝ Մոսկվայի լեռնային ակադեմիայում։ Եղել է Թուրքեստանի ժող․ համալսարանի (1918) կազմակերպիչներից։ Հիմն, աշխատությունները վերաբերում են լեռնային ճնշման, հանքարանային ամրակապման օդափոխման և այլ հարցերի։ Ստեղծել է լեռնային ճնշման յուրօրինակ տեսություն (1907), արտածել նրա հաշվարկի բանաձևը, մշակել ապարների ամրության գործակցի սանդղակ։

ՊՐՈՏՈ ԿՈԿԱՅԻՆ ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Proto-coccophyceae կամ Chlorococcophyceae), քլորակոկային ջրիմուռներ, կանաչ ջրիմուռների դաս։ Միաբջիջ կամ գաղութային ձևեր են, վեգետատիվ վիճակում զուրկ են մտրակիկներից։ Գաղութները լինում են տարբեր ձևի ու մեծության, երբեմն լորձային։ Վեգետատիվ վիճակում անշարժ են, երբեմն թույլ շարժվում են լորձ արտադրելու շնորհիվ։ Անսեռ բազմացումը կատարվում է զոոսպորներով։ Սեռական պրոցեսը սովորաբար իզոգամիան է։ Տարածված են ամենուրեք՝ քաղցրահամ ջրամբարներում, հողում և նրա մակերեսին, հազվադեպ՝ ծովերում։ ՈրոշՊ․ ջ․ ապրում են բազմաբջիջ ջրիմուռների շերտերում, ցամաքային բույսերի տերևներում, մյուս տեսակները համակեցության մեջ են մտնում սնկերի հեա և ապրում քարաքոսերում։ ՍՍՀՄ–ում տարածված Է Պ․ ջ–ի մոտ 400 տեսակ։ Առանձին Պ․ ջ․ կեր են ծառայում ջրային կենդանիների համար, երբեմն առաջացնում են ջրի ծաղկում։ Հիմնական զանգվածը կազմում են պլանկտոնային ձևերը։ Պ․ ջ–ի ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ջրամբարների ջրի սանիտարակենսբ․ գնահատման համար։ Կարևորագույն ներկայացուցիչներից է քչորեչան։

ՊՐՈՏՈՆ (< հուն․ лрсохо£ – առաջին), սիմվոլը՝ р, հադրոնների դասի տարրական մասնիկ, ջրածնի ատոմի միջուկը։ Պ–ի զանգվածը՝ mp–(1,6726485 ± 4-0,0000086)․ 10–24 q։ = 1836,1515me=