Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժանդարմները Ճապոնիայում» գծանկարների համար արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի, 1952, երեքն էլ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա), «Դա չպեաք է կրկնվի» (1958–59, Ռուսական թանգարան, Լենինգրադ, լենինյան մրցանակ, 1961)։ Պարգևատրվել է 2 շքանշանով։

ՊՐՈՑԻՈՆ, Պրոկիոն (a Փոքր շան), Փոքր շուն համաստեղության պայծառագույն աստղ (0,4 աստղային մեծության)՝․ Լուսավորությամբ Արեգակին գերազանցում է 7 անգամ։ Հեռավորությունը Արեգակից 3 պս է։ Պ․ երկու աստղերից բաղկացած համակարգ է։

ՊՐՈՔՍԻՄԱ ԿԵՆՏԱՎՐՈՍԻ, Արեգակնային համակարգին ամենամոտ աստղը (այստեղից էլ անվանումը՝ լատ․ pro^imus – մերձավորագույն), հեռավորությունը՝ 1,31 щи՝․ Պ․ Կ․ 11 տեսանելի աստղային մեծության բռնկվող փոփոխական աստղ է։ Պ․ Կ․ և Կենտավրոսի a պայծառ աստղը կազմում են ֆիզիկական աստղային համակարգ։

ՊՐՈՖԱԶ (< հուն, яро – նախա–f ֆազ), տես Միտոզ։

ՊՐՈՖԵՍԻԱ (լատ․ professio – պաշտոնապես նշված զբաղմունք, մասնագիտություն, < profited – հայտարարել իր գործը), հատուկ պատրաստության, աշխատանքի փորձի շնորհիվ տեսական հատուկ գիտելիքներ և գործնական հմտություն ձեռք բերած անձանց աշխատանքային գործունեության (զբաղմունքի) տեսակ։ Պրոֆեսիոնալ գործունեությունը սովորաբար եկամտի հիմնական աղբյուրն է։ Պ–ի անվանումը որոշվում է աշխատանքի կամ ծառայողական ֆունկցիաների բնույթով և բովանդակությամբ, աշխատանքի կիրառվող գործիքներով կամ առարկաներով։ Աշխատանքի բաժանման խորացման հետ, արտադրական հատկանիշներով (մետաղագործ, հանքագործ, շինարար ևն) սահմանվող Պ–ի շրջանակներում առանձնացվում են մասնագիտացված Պ–ներ (դոմնային վառարանի հնոցապան, հորատող, բետոնագործ ևն)։ Գիտատեխ․ առաջընթացի հետ է կապված որոշ Պ–ների վերացման և նորերի առաջացման պրոցեսը։ Օրինակ, էքսկավատորի կիրառման շնորհիվ աստիճանաբար դուրս է մղվում հողափորի Պ․, և տարածում ստանում նորը՝ էքսկավատորի մեքենավարը։ Բազմաթիվ Պ–ներ ստորաբաժանվում են մասնագիտությունների՝ փականագործ–գործիքագործ, փականագործ–կաղապարող, բժիշկ–թերապևտ, բժիշկ–վիրաբույժ են։ Նյութական արտադրության աշխատողների գիտատեխ․ և կուլտուրական մակարդակի բարձրացման շնորհիվ առաջանում են լայն պրոֆիլի Պ–ներ (փականագործ, կարգավորող, կարգավորող–շահագործող, ավտոմատ գծերի օպերատոր), որոնք ապահովում են տեխնոլոգիական պրոցեսների ու մեքենաների աշխատանքի կառավարումը։

Սոցիալիզմի ժամանակ աշխատավորներին ընձեռված է իրենց հակումներին, կուլտուրական ու հոգևոր պահանջմունքներին և ժողտնտեսության զարգացման շահերին համապատասխան Պ․ ընտրելու հնարավորություն։ Պ–ի ձեռքբերումն ապահովվում է ընդհանուր և մասնագիտական կրթության տարբեր ձևերի զարգացմամբ և գործազրկության բացակայությամբ։

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԹՈՒՅՆԵՐ, արդյունաբերական թույներ, նյութեր, որոնց փոքր քանակությունն աշխատանքի ընթացքում անցնելով օրգանիզմ, առաջացնում է թունավորումներ։ Պ․ թ․ օրգանիզմ են թափանցում հիմնականում շնչառական օրգաններով՝ գազերի գոլորշիների և փոշու ձևով, իսկ որոշ նյութեր՝ մաշկի և մարսողական օրգանների միջոցով։ Քիմ․ արդյունաբերության մեջ Պ․ թ․ հանդիպում են ելանյութի, կատալիզատորների, կայունացնող, հակաօքսիդիչ, միջանկյալ և վերջնական նյութերի ձևով։ Արդյունաբերության մյուս ճյուղերում օգտագործվում են ներկերի, լուծիչների, քսուքների, հակաօքսիդիչների, վառելիքի և այլ ձևերով։ Գյուղատնտեսության մեջ կիրառվում են պարարտանյութերի, բույսերի աճը խթանող նյութերի և պեստիցիդների ձևով։ Պ․ թ․ առաջացնում են սուր, ենթասուր և քրոնիկական թունավորումներ։ Սուր և ենթասուր թունավորումները լինում են հազվադեպ, առաջանում են աշխատանքի անվտանգության կանոնների կոպիտ խախտումների և վթարների դեպքում։ ԱՍՀՄ–ում պրոֆեսիոնալ թունավորումների վերաբերյալ հետազոտությունները հիմնականում ծավալվել են XX դ․ 20-ական թթ․, երբ արգելվեց խիստ թունավոր մի շարք նյութերի արտադրությունն ու օգտագործումը, որոշակի աշխատանքներ կատարվեցին արտադրական պրոցեսների մեքենայացման, կատարելագործման և հերմետիկացման ուղղությամբ։

ՍՍՀՄ–ում յուրաքանչյուր քիմ․ նյութ, նախքան նրա ներդրումը, ենթակա է սանիտարաթունա բանական հետազոտության, որի նպատակն է բացահայտել դրա թունավորության աստիճանը, վտանգավորության չափը, ազդեցության առանձնահատկությունները և մշակել համապատասխան բուժական և կանխարգելիչ միջոցառումներ։ ՍՍՀՄ–ում թունաբանական առաջին հետազոտությունները կատարվել են Մոսկվայի, Լենինգրադի, Զարկովի և այլ քաղաքների բժշկ․ ինստ–ների աշխատանքի հիգիենայի ամբիոններում, աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ–ների թունաբանական լաբորատորիաներում։ Այդ գործի առաջին կազմակերպիչներն են եղել Ն․ Պրավդինը և Ն․ Լազարեը։

ՀՄՍՀ–ում կատարված թունաբանական հետազոտությունները հնարավորություն են ընձեռնել բացահայտելու մի շարք նյութերի թունաբանական և հիգիենային բնութագիրը և գիտականորեն հիմնավորելու դրանց սանիտարական նորմաները (սահմանային թույլատրելի քանակները և դրանց հետ աշխատելու անվտանգության կանոնները)։ Թունաբանական հետազոտությունների բնագավառում որոշակի ներդրում ունեն Ս․ Նիկողոսյանը, Վ․ Մխիթարյանը, Շ․ Քոսյանը, Հ․ Մարտինյանը, Ա․ Մնացականյանը, Կ․ Նազարեթյանը և ուրիշներ։ Տես նաև Թունագիտություն։

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐ, տերմին, որն օգտագործվում է սովետական պատմակուսակցական գրականության մեջ, բնութագրելու համար այն «․․․մարդկանց, որոնք պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են հեղափոխական գործունեությամբ» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 6, էջ 157)։

Ռուսաստանում առաջին Պ․ հ․ եղել են հեղափոխական նարոդնիկներ Ա․ Ի․ ժելյաբովը, Ա․ Դ․ Միխայլովը, ի․ Ն․ Միշկինը, Գ․ Վ․Պլեխանովը (հետագայում մարքսիստ) և ուրիշներ։ XX դ․ սկզբին Ռուսաստանում <Իսկրա>–ի շուրջը ձևավորված Պ․ հ–ի պրոլետարական կազմակերպությունը Վ․ Ի․ Լենինի գլխավորությամբ վճռական դեր խաղաց ՌՍԴԲԿ–ի ստեղծման գործում («Իսկրա»-ի գործակալներ Ի․ Վ․ Բաբուշկին, Ն․ է․ Բաուման, Ի․ Ֆ. Դուբրովինսկի, Ռ․ Ս․ Զեմլյաչկա, Մ․ Ի․ Կալինին, Գ․ Մ․ Կրժիժանովսկի, կոմունիստական կուսակցության և սովետական պետության գործիչներ Ֆ․ է․ Զերժինսկի, Գ․ ի․ Պետրովսկի, 6ա․ Մ․ Սվերդլով, Ս․ Գ․ Շահումյան և ուրիշներ)։ Լենինը սովորեցնում էր կուսակցությանը, որ անհրաժեշտ է աճեցնել, հատկապես բանվորներից, Պ․ հ–ի կադրեր, որոնք ունենան բազմակողմանի տեսական պատրաստականություն, բարձր գիտակցականություն, կարգապահություն, խոր սկզբունքայնություն, կազմակերպական և ընդհատակյա աշխատանքին տիրապեւոելու ունակություններ, արիություն ու քաջություն։ Ռուս, ինքնակալության պայմաններում բանվոր դասակարգի հեղափոխական կուսակցություն ստեղծելու ռուս, պրոլետարական Պ․ հ–ի փորձն օգտագործվել և օգտագործվում է համաշխարհային կոմունիստական շարժման մեջ։

Բոլշևիկյան կուսակցության ստեղծման գործում ռուս Պ․ հ–ի հետ իրենց արժանի վաստակն ունեն նաև հայ Պ․ հ․ Ի․ Լալայանցը, Բ․ Կնունյանցը, Ս․ Սպանդարյանը, Կամոն (Ս․ Տեր–Պետրոսյան) և ուրիշներ։

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, 1․ հիվանդություններ, որոնք առաջանում են օրգանիզմի վրա ւցրոֆեսիոնաչ վնասակարությունների ազդեցության հետևանքով։ Պ․ հ․ կարող են առաջանալ փոշու (տես Թոքերի փոշեգարություն), թունավոր նյութերի (բենզոլ, կապար, սնդիկ), ֆիզիկական գործոնների (վիբրացիա, աղմուկ, աշխատավայրի օդի բարձր և ցածր ջերմաստիճաններ, մթնոլորտային բարձր կամ ցածր ճնշում, իոնացնող ճառագայթներ են) ազդեցությունից։ Պ․ հ․ են համարվում նաև վարակիչ հիվանդների և վարակված կենդանիների հետ շփվող, կենդանիների մորթու և կաշվի մշակմամբ զբաղվող անձանց մոտ առաջացող վարակիչ ու մակաբուծական հիվանդությունները (օրինակ՝ բրուցելոզ, սիբիրյան խոց, տուլարեմիա են)։ Պ․ հ–ի կլինիկական ձևերը բազմազան են և պայմանավորված են ազդող գործոնի բնույթով, առավելապես նկատվում են տարբեր օրգանների և համակարգերի (շնչառական, նյարդային, սիրտ–անոթային, արյունաստեղծ, ոսկրահոդային ապարատ, լյարդ, տեսողության և լսողության օրգաններ, մաշկ են) ախտահարումներ։ ՍՍՀՄ–ում Պ․ հ–ով