Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տառապող բանվորների և ծառայողների համար սոցիալական ապահովության և ապահովագրության համակարգում սահմանված են արտոնություններ, նպաստ աշխատավարձի 100%–ի չափով՝ ժամանակավոր անաշխատունակության դեպքում, բարձր չափերով հաշմանդամության թոշակ՝առանց աշխատանքի անհրաժեշտ ստաժ պահանջելու, փոշեգարությամբ տառապող բանվորների և ծառայողների համար թոշակ՝ հատուկ արտոնյալ չափերով։ Պ․ հ–ի դեպքում (բացառությամբ փոշեգարության) տուժողին իրավունք է վերապահվում ձեռնարկությանը ներկյացնել վնասների հատուցման հայց (տես Աշխատանքի պաշտպանություն)։

2․ Պ․ հ․, պրոֆեսիոնալ ախտաբանություն, թերապիայի բաժին․ ուսումնասիրում է արտադրական վնասակար գործոնների հետևանքով օրգանիզմում առաջացած հիվանդությունների պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը և բուժումը (կանխարգելման ուսումնասիրությամբ զբաղվում է աշխատանքի հիգիենան)։ Օրգանիզմի վրա աշխատանքային անբարենպաստ պայմանների ազդեցության վերաբերյալ տեղեկություններ կան դեռևս հին հուն, և հռոմ․ հեղինակների (Արիստոտել, Հիպոկրատ, Դալեն ևն) և վաղ միջնադարի հայ բժիշկների (տես Գրիգորիս) աշխատություններում։ Պ․ հ–ին նվիրված առաջին աշխատանքները հանդես են եկել XVI դ․ (Ագրիկոլա, Պարացելս)։ Պ․ հ–ի և աշխատանքի հիգիենայի, որպես ինքնուրույն գիտության, հիմնադիրը իտալացի բժիշկ Բեռնարդինո Ռամացինին է։ Ռուս բժիշկ Ա․ Նիկիտինի «Բանվորների հիվանդությունները՝ կանխարգելման միջոցառումների ցուցումներով» (1847) աշխատությունը Պ․ հ–ի ռուս, առաջին ինքնատիպ ձեռնարկն է։ Պ․ հ–ի մասնագիտացված առաջին կլինիկան բացվել է Միլանում, 1910-ին։

ՍՍՀՄ–ում խիստ նվազել են Պ․ հ․ և թունավորումները, ստեղծվել են աշխատանքի հիգիենայի և Պ․ հ–ի մասնագիտացված ԳՀԻ–ներ (առաջինը կազմակերպվել է Մոսկվայում, 1923-ին, այնուհետև՝ Լենինգրադում, Կիևում, Խարկովում և այլ խոշոր քաղաքներում ու արդ․ կենտրոններում)։ Պրոֆեսիոնալ ախտաբանության խնդիրների վերաբերյալ գիտ․ հետազոտություններ են տարվում բժիշկների կատարելագործման ինստ–ների կլինիկական և հիգիենային ամբիոններում։ Պ․ հ–ի վերաբերյալ ուսմունքի զարգացմանը նպաստել են ի․ Գելմանի, Վ․ Լևիցկու, Ն․ Վիգդորչիկի, Ե․ Տարեևի, Ա․ Լետավետի, Կ․ Մոլոկանովի և այլոց աշխատանքները։ Պ․ հ–ի խնդիրները լուսաբանվում են ՍՍՀՄ ԲԴԱ «Աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության գիտական հիմունքները» պրոբլեմային հանձնաժողովի նիստերում և բժշկ․ գիտ․ ընկերություններում։ 1957-ից հրատարակվում է «Դիգիենա տրուդա ի պրոֆեսիոնալնիյե զաբուեվանիյա» («Гигиена труда и профессиональные заболевания») ամսագիրը։ Արտասահմանյան մի շարք երկրներում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, ԱՄՆ, Իսպանիա, ԳԴՀ) գործում են արդ․ բժշկության ինստ–ներ (կլինիկաներով)։

ՀՍՍՀ–ում Պ․ հ–ի մասնագիտացված առաջին կլինիկան բացվել է 1959-ին՝ Հրազդանի աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ինստ–ում (այժմ՝ Ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնաչ հիվանդությունների ինստիտուտ Ն․ Բ․ Հակոբյանի անվ․)։ Պ․ հ–ի ամբիոններ են գործում Երևանի բժշկ․ և բժիշկների կատարելագործման ինստ–ներում։

ՀՍՍՀ–ում Պ․ հ–ի բնագավառում արժեքավոր ուսումնասիրություններ են կատարել Հ․ Սիրզաբեկյանը, Ռ․ Գյանջեցյանը, Վ․ Ավագյանը, Հ․ Սուրադյանը, Ե․ Դասպարյանը, Ս․ Յոլյանը, Ս․ Երամյանը, Մ․ Խաչատրյանը, Լ․ Մարգարյանը և ուրիշներ։ Շ․ Քոսյան

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, արտադրական վնասակար ու թյուններ, աշխատանքային պրոցեսի և արտադրական միջավայրի գործոններ, որոնք անբարենպաստ ազդեցություն ունեն մարդու առողջության և աշխատունակության վրա և որոշակի պայմաններում կարող են առաջացնել պրոֆեսիոնաչ հիվանդություններ։ Պ․ վ․ կարող են պատճառ դառնալ աշխատունակության իջեցման, սուր և քրոնիկական թունավորումների ու հիվանդությունների, նորագոյացությունների առաջացման, ազդել ժառանգականության վրա։ Պ․ վ․ են մարմնի հարկադրական անհարմար դիրքը, նյարդահոգեկան, տեսողական, լսողական լարվածությունը, ֆիզիկական ծանր աշխատանքը, ֆիզիկական, քիմ․, կենսբ․ գործոնները, փոշին, օդերևութաբանական անբարենպաստ պայմանները, անբավարար լուսավորվածությունը և օդափոխությունը, արտադրական տրավմատիզմը ևն (տես նաև Աշխատանքի հիգիենա)։

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ–ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ Հայկական ՍՍՀ, իրականացնում է պրոֆեսիոնաւ–տեխնիկական կրթության կազմակերպումն ու ղեկավարումը հանրապետությունում։ Ստեղծվել է 1940-ին, որպես ՀՍՍՀ աշխատանքային ռեզերվների վարչություն, 1959–63-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պրոֆեսիոնալտեխնիկական կրթության գլխ․ վարչություն, 1963–78-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին կից պրոֆեսիոնալ–տեխնիկական կրթության պետական կոմիտե, 1978-ից՝ ՀՍՍՀ Պ–տ․ կ․ պ․ կ․։ Ունի ուսումնա–արտադրական, միջնակարգ պրոֆ–տեխ․ ուսումնարանների, հասարակագի–տական առարկաների դասավանդման ու դաստիարակչական աշխատանքների, երիտասարդ բանվորների պատրաստման պլանավորման ու տեղաբաշխման, պլանային–ֆինանսական և այլ բաժիններ։

Վարչության պետեր են եղել Ա․ Հովյանը, Ի»․ Մովսիսյանը, Մ․ Միքայելյանը (1959-ից, 1963-ից՝ նախագահ)։

ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ–ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, պրոֆեսիոնալ կրթության տեսակ, որի նպատակն է պրոֆտեխ․ ուս․ հաստատություններում որակյալ բանվորներ պատրաստել ժողտնտեսության բնագավառների համար, համակարգված գիտելիքների կարողությունների ու հմտությունների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս որակով կատարելու որոշակի մասնագիտական աշխատանք։ Սոցիալիստական երկրներում Պ–տ․ կ․ ժողովրդական կրթության համակարգի օրգ․ մասն է։ Պ–տ․ կ․ ձևավորվել է Եվրոպայի զարգացած կապիտալիստական երկրներում XIX դ․ 2-րդ կեսին, իսկ ԱՍՆ–ում՝ առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Ռուսաստանում (Ուրալում) առաջին արհեստագործական ուսումնարանները բացվել են XVIII դ․ 20-ական թթ․։ XIX դ․ 60-ական թթ․ ինժեներ–մեխանիկների մի խումբ, Դ․ Կ․ Սովետկինի ղեկավարությամբ, Մոսկվայի տեխ․ ուսումնարանում մշակել է արտադրական ուսուցման նոր մեթոդ (օպերացիոն), որը ցուցադրվել և ճանաչում է գտել Վիեննայի (1873), Ֆիլադելֆիայի (1876), Փարիզի (1900) և մի շարք այլ միջազգային ցուցահանդեսներում։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո արմատական փոփոխության ենթարկվեց Պ–տ․ կ–յան համակարգը։ 1918-ին սահմանվեց հիմնարկություններում և ձեռնարկություններում աշխատող 15–17 տարեկան պատանիների պարտադիր պրոֆեսիոնալ ուսուցում։ 1919-ին ՌՍՖՍՀ լուսժողկոմատին կից հիմնվեց Պ–տ․ կ–յան բաժանմունք, որը 1920-ին դարձավ պրոֆեսիոնալ կրթության գլխ․ կոմիտե։ 1920-ական թթ․, կոմերիտմիության նախաձեռնությամբ, ստեղծվեցին ֆաբրիկա–գործարանային աշակերտության դպրոցներ։ 1940-ին կազմակերպված ՍՍՀՄ պետ․ աշխատանքային ռեզերվների համակարգում սահմանվեցին 3 տիպի պրոֆտեխ․ ուս․ հաստատություններ՝ արհեստագործական, երկաթուղային ուսումնարաններ և ֆաբրիկա–գործարանային ուսուցման դպրոցներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941–45) մի շարք ձեռնարկություններում արհեստագործական ուսումնարանների սաները կազմում էին բոլոր բանվորների ավելի քան 50%–ը։ 1954-ին միջնակարգ դպրոցների շրջանավարտներին մասնագիտություն տալու համար բացվեցին տեխ․ ուսումնարաններ (1–2 տարի)։ 1958–59-ին բոլոր տիպի պրոֆ-տեխ․ ուս․ հաստատությունները վերակառուցվեցին քաղաքային և գյուղական ուսումնարանների և հանձնվեցին միութենական հանրապետությունների պրոֆ– տեխ․ կրթության վարչությունների տնօրինությանը։ Սերտ կապեր հաստատվեցին ձեռնարկությունների հետ, որոնք սովորողներին հատկացնում են սարքավորումներ, հումք, գործիքներ, աշխատատեղ՝ արտադրական պրակտիկայի համար։ Ուսումնարան ավարտողներն ուղարկվում են աշխատանքի այն ձեռնարկությունները, որտեղ անցկացրել են արտադրական պրակտիկան։ Սովետական իշխանության տարիներին Պ–տ․ կ–յան ուս․ հաստատություններում պատրաստվել է ավելի քան 40 մլն որակյալ բանվոր։ 1969-ին ստեղծվել է պրոֆտեխ․ ուս․ հաստատությունների նոր տիպ (միջնակարգ պրոֆտեխ․ ուսումնարաններ), որոնք բանվ․ մասնա-