Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փոքրաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՊՈՒԼԿՈՎՈՅԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, ՍՍՀՄ ԴԱ Գլխավոր աստղադիտարան, գիտահետազոտական հաստատություն։ Գտնվում է Լենինգրադի կենտրոնից 19 կմ հվ․, Պուլկովոյի բարձունքներին։ Հիմնադրվել է 1839-ին, Ռուսաստանում աստղագիտության զարգացմանն ու դրա գործնական կիրառություններին (աշխարհագրություն, ծովագնացություն և քարտեզագրություն) նպաստելու նպատակով։ Աշխատանքների հիմնական ուղղությունը աստղաչափությունն էր։ Պ․ ա–ում կազմած աստզաչափական ցուցակները հայտնի էին իրենց ճշգրտությամբ։ Այստեղ զբաղվել են նաև Արեգակի խավարումների, աստղերի ծածկումների, գիսավորների, մոլորակների արբանյակների շարժումների ուսումնասիրությամբ։ XIX դ․ վերջերից սկսած Պ․ ա–ում կարեոր հետազոտություններ են կատարվել աստղաֆիզիկայի բնագավառում (Արեգակի ֆիզիկա, աստղասպեկտրոսկոպիա, փոփոխական աստղեր, (քիսավորներ են)։ Հայտնի է Պ․ ա–ի ժամանակի ծառայությունը։ Բաժանմունքներ ունի Նիկոլաեում (հիմնադրվել է 1912-ին, աստղաչափական դիտումների համար) և Կիսլովոդսկի մոտ (հիմնադրվեք է 1948-ին, Արեգակի ֆիզիկական դիտումների համար)։ Պ․ ա–ի Սիմեիզի (Ղրիմ) բաժանմունքը (հիմնադրվել է 1908-ին) հետագայում վերածվեց ՍՍՀՄ ԳԱ Ղրիմի աստղադիտարանի։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Պ․ ա․ ավերվեց։ Պատերազմից հետո աստղադիտարանը ոչ միայն վերականգնվեց, այլև զգալիորեն ընդլայնվեց, հարստացվեց նոր գործիքներով (հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954-ին)։ Պ․ ա․ մեծ դեր է կատարել ՍՍՀՄ–ում աստղագիտության, մասնավորապես ռադիոաստղագիտության զարգացման գործում։ ՍՍՀՄ ԳԱ Հատուկ աստղադիտարանն ստեղծվել է Պ․ ա–ի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Աստղագիտության բնագավառում Պ․ ա–ի հաջողությունները կապված են Վ․ 6ա․ Ստրուվեի, Ֆ․ Ա․ Բրեդիխինի, Ա․ Ա․ Բեւոպոչսկու, Գ․ Ա․ Տիխովի, Դ․ Դ․ Մաքսուտովի, Ա․ Ա․ Միխայլովի, Օ․ Ա․ Մեւնիկովի և ուրիշների անունների հետ։ 1928–32-ին Վ․ Հ․ Համբարձումյանը Պ․ ա–ում եղել է Ա․ Ա․ Բելոպոլսկու ասպիրանտը, այնուհետև՝ աստղադիտարանի գիտնական քարտուղարը։ Ավելի ուշ Պ․ ա․ օգնություն է ցույց տվել Բյուրականի աստղադիտարանի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում։ Այդ կապը հետագայում վերածվեց գիտական համագործակցության։ Աստղադիտարանը հրատարակում է «Տրուդի» («Труды», 1893-ից), «Իզվեստիա» («Известия», 1907-ից), «Սոլնեչնիե դաննիե» («Солнечные данные», 1954-ից) են։

Գրկ․ Да даев А․ Д․, Пулковская обсерватория, Л․, 1972․ Լ․ ՄիրզոյաԱ

ՊՈՒԼՈՐՈԶ (լատ․ Pullorosis), բացիլային սպիտակ փորլույծ, ճտերի բացիլային դիզենտերիա, թռչունների սուր համաճարակային հիվանդություն, որը բնորոշվում է ստամոքս-աղիքային համակարգի խանգարումներով։ Հարուցիչը Salmonello pullorum gallinarum մանրէներն են, որոնք գտնվում են հիվանդի արյան մեջ և պարենքիմային օրգաններում, իսկ հասակավոր թռչունների մոտ՝ գլխավորապես ձվարաններում, լյարդում, փայծաղում։ Հիվանդանում են գերազանցապես ճտերը՝ կյանքի առաջին 5–10, հաճախ՝ 1–3 օրում։ Վարակի աղբյուր են բացիլակիր առողջ հավերը, հիվանդ ճտերը։ Վարակվում են սննդային ճանապարհով՝ կերերի և ջրի միջոցով։ Գաղտնի շրջանը 1–20 օր է։ ճտերի Պ․ ընթանում է սուր, ենթասուր և քրոնիկական, իսկ հասակավոր թռչուններինը՝ քրոնիկական (հաճախ առանց նշանների) ձեերով։ Նշաններն են՝ ճտերը թույլ են, լուծում են («սպիտակ» լույծ), փետուրները՝ խճճված, շնչառությունը՝ դժվարացած, մարւհւի ջերմաստիճանը բարձրանում է մինչե 44°C, հիվանդները նստում են պարանոցը ներս քաշած։ Հետագայում զարգանում է ինքնաթունավորում և ճտերը 1–2 օրվա ընթացքում սատկում են։ Պ․ ախտորոշում են կլինիկական նշաններով, ախտաբանաանատոմիական ու համաճարակային տվյալներով և բակտերիալոգիական հետազոտությամբ (անհրաժեշտ է բացառել կոլիբակտերիոզը, պաստերելոզը, կոկցիդիոզը և թունավորումները)։ Բուժումը՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդներ, կանխարգելիչ նպատակներով կարելի է օգտագործել բակտերիոֆագ։ Կանխարգելումը և պայքարի միջոցառումները՝ պահպանել անասնաբուժ–անասնաբուծ․ կանոնները, ճտահանության համար օգտագործել միայն ապահով տնտեսություններից ստացված ձվերը։ Անապահով տնտեսություններում ճտերին խմբավորում են և կերաբաժնում նախատեսում՝ ձկան յուղ, կանաչ կեր, կաթնամթերք և հանքային աղեր։ Ամիսը մեկ անգամ հավերին ստուգում են և դրական ռեակցիայով թռչուններին ոչնչացնում։ Թռչնանոցները, զբոսաբակը, կերաջրամաններն ախտահանում են կծու նատրիումի 2, կրեոլինի 5, մրջնալդեհիդի 2 և հանգած կրի 20%-անոց լուծույթներով։ Հիվանդությունը համարվում է վերացված, եթե վերջին երկու հետազոտության ժամանակ Պ–ի հարուցիչ չի հայտնաբերվում։

Պ–ով մարդիկ կարող են հիվանդանալ, եթե օգտագործում են վարակված միս և ձու։ Կանխարգելման համար անհրաժեշտ է սպանդանոցներում պահպանել սանհիգիենիկ կանոնները։ Հիվանդ հավերից ստացված ձվերը օգտագործվում են միայն հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրությունում՝ խստորեն պահպանելով սան․ կանոնները (տես նաև Սաչմոնելոզներ)։

ՊՈՒԼՉԻ (Pulci) Լուիջի (1432–1484), իտալացի բանաստեղծ։ XV դ․ հումանիզմի ամենադեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, մատերիալիստ և սկեպտիկ։ Եկեղեցին նրան հայտարարել է հերետիկոս։ Պ–ի հիմնական ստեղծագործությունը «Մորգանտե» էպիկական պոեմն է, որի առաջին հրատարակությունը (1478–1480-ի միջե) ամփոփել է 23 երգ, երկրորդը՝ այսպես կոչված «Մեծ Մորգանտե»-ն (1482)՝ 28 երգ։ Երկի հիմքում ընկած է XIV դ․ ժող․ պոեմը, պատմվում է ասպետ Օռլանդոյի (Ռոլանդ) և նրա զինակիր, բարեհոգի հսկա Մորգանտեի արկածների մասին։ Պոեմում կոմիզմն ու բուֆոնադը միաձուլվում են ժող․ միամիտ խանդավառությանը։ «Մորգանտե»-ն ազդեցություն է գործել Վերածննդի հեգնակատակերգական պոեմի, ինչպես նաև Ֆ․ Ռաբչեի ստեղծագործության վրա։

ՊՈՒԼՉԻՆԵԼԼԱ (իտալ․ Pulcinella), իտալ․ կոմեդիա դեււ’արտեի հիմնական գործող անձերից։ Առաջին անգամ XVI դ․ վերջին երեան է եկել Իտալիայի հվ–ում (Նեապոլ), ապա տարածվել ամբողջ Իտալիայում։ Մտախոս է, կատակաբան, շատակեր, ագահ, ճարպիկ և խաբեբա։ Հաճախ ներկայացմանը հաղորդում է երգիծական ուղղվածություն։ Պ․ մեծ քթով է, կուզ, սրածայր գլխարկով։ Նպատակին հասնելու համար իր գործողություններում ոչնչի առաջ չի կանգնում։

ՊՈՒԼՊԱ (< լատ․ pulpa – փափկամաս), լեռնային գործում, տես Խյուս։

ՊՈՒԼՊԻՏ, ատամի կակղենու (պուլպա) բորբոքում։ Հիմնական պատճառը վարակի թափանցումն է կակղենի՝ ատամների առաջընթաց ոսկրափուտի դեպքում, ինչպես նաև վնասվածքների և քիմ․ գրգռիչների (թթուներ, ֆորմալին են) ազդեցությունից։ Հաճախ Պ․ զարգանում է որպես սուր պրոցես։ Հիմնական ախտանշանը նոպայաձե ցավերն են, որոնք ճառագայթվում են եռորյակ նյարդի ընթացքով և կարող են խթանել հարևան ատամների հիվանդությունները։ Պ․ ժամանակին չբուժելու դեպքում կարող է առաջանալ պերիօդոնտիտ։

Բուժումը․ կակղենու լրիվ կամ մասնակի հեռացում, այնուհետև ատամի պլոմբում։

ՊՈՒԼՍ (< լատ․ pulsus – հարված, զարկ), անոթազարկ, զարկերակների պատերի ռիթմիկ տատանումներ, որոնք պայմանավորված են սրտի կծկումներով։ Պուլսային ալիքը ծագում է աորտայում, որտեղ ձախ փորոքի կծկման (սիստոլայի) ժամանակ արյուն մղվելիս աորտայի պատերը ձգվում են, իսկ փորոքի թուլացման (դիաստոլայի) պահին՝ թուլանում։ Պուլսային ալիքը զարկերակների պատերի միջոցով տարածվում է 5–10 մ/վրկ արագությամբ (արյան հոսքի արագությունը՝ 0,5 մ/վրկ է)։ Ծայրամասային զարկերակների պուլսային տատանումները պայմանավորված են հենց պուլսային ալիքով և ոչ թե սիստոլային արյան անցմամբ։ Պ․ շոշափվում է ցանկացած (սովորաբար ճաճանչային) զարկերակի վրա։ Առողջ, հասուն մարդու Պ․ հանգստի վիճակում րոպեում 60–80 է։ Որոշ առիթմիաների ժամանակ Պ–ի հարվածների քանակը կարող է փոքր լինել սրտի կծկումների թվից։ Պուլսային ալիքների գրանցումը՝ յպուլսագիրը (սֆիգմռգրամ), արժեքավոր ինֆորմացիա է տալիս սրտի և անոթների աշխատանքի մասին։ Երակների վրա, որպես կանոն,