Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պուլսային տատանումներ չեն շոշափվում կամ գրանցվում (բացառությամբ սրտին մոտ գտնվող խոշոր երակների)։ Երակային Պ․ (երակազարկը) կապ չունի զարկերակային Պ–ի հետ, նրա առաջացման պատճառը նախասրտերի և փորոքների կծկման պահին երակային արյան հոսքի դժվարացումն է դեպի սիրտը։ Վ․ Գրիգորյան

ՊՈՒԼՍԱՐՆԵՐ [անգլ․ pulsars, «Pulsating Sources of Radioemission» (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ) արտահայտության կրճատ ձեը], բաբախիչներ, իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուրներ։ Հայտնաբերվել են 1967-ին։ Ըստ ռադիոճառագայթման տիպիՊ․ խիստ տարբերվում են տիեզերական ռադիոճառագայթման բոլոր աղբյուրներից։ Հայտնի Պ–ի թիվն այժմ անցնում է 300-ից (1982)։ Դրանց իմպուլսների պարբերության արժեքները գտնվում են 0,033–3,75 վրկ տիրույթում։ Առավել հաճախ հանդիպող պարբերությունն է 0,6 վրկ։ Պ–ի առաջին դիտումները վկայում էին դրանց պարբերությունների հաստատուն լինելու մասին։ Հետագայում պարզվեց, որ որոշ Պ–ի պարբերությունները շատ դանդաղ (վրկ–ում 10՜13-ից 10՜18 վրկ) աճում են։ Երբեմն տեղի է ունենում նաև պարբերության անակնկալ փոփոխություն։

Պ–ից երկուսը նույնացվել են Ցուլ և Առագաստ համաստեղություններում գտնվող հայտնի գերնոր աստղերի մնացուկների հետ։ Դրանցից մեկի՝ իյեցգետնաձև միգամածությունում գտնվող պուլսարի իմպուլսային ճառագայթումը դիտվել է նաև տեսանելի, ռենտգենյան և գամմա տիրույթներում։

Պ–ի բաշխումը երկնքում ցույց է տալիս, որ դրանք գալակտիկական օբյեկտներ են։ Միջաստղային տարածության մեջ ճառագայթման դիսպերսիայի պատճառով յուրաքանչյուր իմպուլս սկզբում դիտվում է բարձր հաճախականությունների, այնուհետե՝ ավելի ու ավելի ցածր հաճախականությունների տիրույթում։ Այդ հանգամանքը հնարավորություն տվեց գնահատելու Պ–ի հեռավորությունները։

Ռադիոպուլսարները նույնացվում են արագ պտտվող նեյտրոնային աստղերի հետ, որոնց ճառագայթումը տեղի է ունենում նեղ կոնում։ Այդ կոնն ուղղվում է դեպի դիտողը աստղի պտտման պարբերությանը հավասար ժամանակահատվածներից հետո։ ճառագայթման էներգիան ստացվում է ի հաշիվ աստղի պտտման էներգիայի, այդ իսկ պատճառով աստղի պտտման պարբերությունը (պուլսարի պարբերությունը) աստիճանաբար աճում է։ 70-ական թթ․ հայտնաբերվել են նաև միայն ռենտգենյան կամ գամմա տիրույթում դիտվող Պ․։ Ենթադրում են, որ դրանք կրկնակի աստղային համակարգի կազմի մեջ մտնող նեյտրոնային աստղերն են։ Հ․ Թովմասյան

ՊՈՒՏՄԱՆՈՎԱ (Pujmanova) Մպրիա (1893–1958), չեխ գրող։ Չեխոսլովակիայի ժող․ արվեստագետ (1953)։ ՉԿԿ անդամ 1945-ից։ Տպագրվել է 1909-ից։ Վաղ շրջանի պատմվածքներին բնորոշ է իմպրեսիոնիզմը։ 30-ական թթ․ սկզբին անցել է մարքսիզմի դիրքերը։ ՍՍՀՄ այցելելու արգասիք է «Հայացք նոր երկրի վրա» (1932) գիրքը։ Դրել է եռերգություն, որի առաջին մասում՝ «Մարդիկ Խաչմերուկում» (1937), նկարագրված է Չեխոսլովակիայի հասարակության կյանքը ինքնուրույն պետության կազմավորումից հետո։ Երկրում գերմ․ ֆաշիզմի տիրապետության տարիներին Պ․ դիմել է պոեզիային («Երգարան», 1939, «Ռաֆայել և Սատելիտ», 1944)։ Պատերազմից հետո հրատարակել է «Ուրախություն և ցավ» (1945), «Սիրո խոստովանություն» (1949), «Միլիոնավոր աղավնիներ» (1950) և այլ ժողովածուներ։ Եռերգության երկրորդ («Խաղ կրակի հետ», 1948) և երրորդ («Կյանքն ընդդեմ մահվան», 1952) մասերում պատկերված է Չեխոսլովակիայի ժողովրդի պայքարը ֆաշիզմի դեմ։ Հետագայում տպագրվել են Պ–ի «Պանի Կյուրի» (1957) պոեմը, «Ալենի քույրը» (1958) վիպակը և Հնդկաստանի մասին ճամփորդական ակնարկները։ Պետ․ մրցանակներ (1937, 1948, 1951, 1953, 1955)։

ՊՈՒՆԱ, քաղաք Հնդկաստանում, Մահարաշտրա նահանգում, Դեկանի սարահարթի հս–արմ–ում։ 1,7 մլն բն․ (արվարձաններով, 1981)։ Տրանսպորտային հանգույց է։ Բոմբեյի հետ տնտեսապես կապված արդ․ և առևտր․ կենտրոն է։ Կա մեքենաշինություն, տեքստիլ, կաշվի, կոշիկի, թղթի, քիմ․ արդյունաբերություն։ Պիմպրի արվարձանում կա հակաբիոտիկների արտադրության գործարան։ Ունի համալսարան (1949)։

ՊՈՒՆԻԿՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ Մ․ Թ․ Ա 264–146, պատերազմներ Հռոմի և Կարթագենի միջե Արմ․ Միջերկրականում տիրապետություն հաստատելու համար։ Անվանումն առաջացել է լատ․ punicus-ից (պունիկյան, փյունիկյան, կարթագենական)։ Մինչ Պ․ պ․, կարթագենացիները տիրապետող էին Արմ․ Միջերկրածովում, նրանց էր պատկանում Սիկիլիայի (Սիցիլիա) մեծ մասը, արմ․ միջերկրածովյան առևտրի հեգեմոնիան։

I Պունիկյան պատերազմը (մ․ թ․ ա․ 264-241) մղվել է Սիկիլիային տիրելու համար և հիմնականում ընթացել է կղզու ափերի մոտ։ Հռոմեացիները Սյուլեի (մ․ թ․ ա․ 260), էկնոմոսի (մ․ թ․ ա․ 256), Պանորմումի (մ․ թ․ ա․ 251), էգատյան կղզիների (մ․ թ․ ա․ 241) մոտ պարտության են մատնել Կարթագենի նավատորմին։ Կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմը ստացել է Սիկիլիան (բացի Սիրակուսեից՝ իր շրջակայքով), Իտալիայի և Աիկիլիտյի միջև ընկած կղզիները, Կարթագենը պարտավորվել է 10 տարվա ընթացքում վճարել 3200 տաղանդ ռազմատուգանք։ Մ․ թ․ ա․ 238-ին հռոմեացիները զավթել են Սարդինիան և Կորսիկան։

II Պունիկյան պատերազմ (մ․ թ․ ա․ 218–201)։ 237–219-ին Կարթագենին հաջողվել է ոչ միայն վերականգնել իր տնտ․ և ռազմ, պոտենցիալը, այլև ընդլայնել իր տիրույթներն Իսպանիա–