Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/542

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գարանային և անսամբլային այլ երկեր (դրանց թվում՝ Սկերցո փողի համար, դաշնամուրային էքսպրոմա–ֆանտազիա), «Տոնական» (1957), Ռապսոդիա ջութակահարների անսամբլի (1963), էքսպրոմտ թավջութակահարների անսամբլի (1967) համար, ստեղծագործություններ սիմֆոնիկ, էստրադային ու ժող․ գործիքների նվագախմբերի համար, երգեր, ռոմանսներ, խմբերգեր, մանկական և կինոերաժըշտություն, կատարել ժող․ երգերի և պարեղանակների 100-ից ավելի մշակումներ։ Նշանակալից է Զ–ի ներդրումը հայկ․ օպերետի Ա երաժշտ․ կոմեդիայի բնագավառում՝ «Երազիկ» (բեմ․ 1960), «Չարլեի մորաքույրը» (1961), «Ծաղիկների աշխարհում» (1962), «Ես, հարսնացուս ե․․․» (1963), «Սարսեցի փեսացուն» (1966)։ Զ– երաժշտ․ լեզուն պարզ է և արտահայտիչ՝ սերտորեն կապված ժող․ ավանդույթներին։ Ռ․ Աթայան

ՋՐԲԱՇՅԱՆ Վաղարշակ Հակոբի (ծն․ 27․7․1929, Երևան), հայ սովետական ֆիզիկոս, ՀՍՍՀ ԴԱ թղթակից անդամ (1982)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Երեվանի համալսարանը (1952)։ 1956-ից աշխատում է Երևանի ֆիզիկայի ինստ-ում (1962-ից՝ ավագ գիտաշխատող)։ Աշխատանքները վերաբերում են հիմնականում տարրական մասնիկների ֆիզիկայի և միջուկային ֆիզիկայի տեսական հարցերին։ 1958-ին ցույց է տվել, որ բ-մեզոնների բևեռացման փոքր աստիճանը պայմանավորված է մեզոատոմային անցումների ժամանակ սպին ուղեծրային կապով։ Դրանով իսկ բ-մեզոնների թույլ փոխազդեցություններում զույգության խախտման վերաբերյալ տեսությունը համաձայնեցվեց բազմաթիվ փորձերի արդյունքներին։ Ջ․ առաջինն է դիտարկել էլեկտրոնային թաղանթի ազդեցությամբ բ–մեգոնների լրացուցիչ ապաբևեռացման հնարավորությունը, որն ընկած է մյուոնային ազատ ատոմի կազմավորման երևույթի հայտնագործության (1978) հիմքում։ Ուսումնասիրել էtատոմային միջուկների գրգռման պրոցեսը՝ էլեկտրամագնիսական ուժերի հետ մեկտեղ հաշվի առնելով միջուկային ուժերը։ Զբաղվել է բարձրագույն սիմետրիաներով, մասնավորապես հաշվել է պրոտոնի մագնիսական ընկալունակությունը խախտված ՏՍ(6) սիմետրիայում։ Խմբերի ներկայացումների տեսության կիրառությամբ տվել է նաև միջուկի P-տրոհման ժամանակ զույգության խախտման վերաբերյալ կատարված փորձերի արդյունքների լրիվ բացատրությունը։ Ունի նաև ճառագայթման տեսությանը և հատուկ ֆունկցիաների (մասնավորապես, Բեսելի ֆունկցիաների ինտեգրալների) տեսությանը վերաբերող աշխատանքներ։

Երկ․ Деполяризация ц~–мезона при мезоатомных переходах, «Журнал экспериментальной и теоретической физики»՝, т․ 36, № 1, 1959; Квадрат и проекция биспина – сохраняющиеся величины для частиц, описываемых уравнением Дирака, % Доклады АН СССР», т․ 254, №5, 1980; Следствия однородности и изотропности четырёхмерного пространства, «Известия АН Арм․ ССР», Физи– ка, т․ 16, вып․ 1, 1981․

ՋՐԲԱՇՅԱՆ Տիգրան Արշակի [9(22)․ll․1889, Վան –1937), հայ սովետական երկրաբան։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1912), 1918–20-ին սովորել է Թիֆլիսի համալսարանի բնագիտական ֆակ–ում։ 1920–24-ին՝ Փարիզի Սորբոնի համալսարանում։ 1924-ին ավարտել է Փարիզի լեռնային ինստ–ը, ստացել լեռնային ինժեների կոչում։ 1925-ին հրավիրվել է Երևանի համալսարան՝ որպես բյուրեղագիտության և միներալոգիայի դասախոս, 1924-ից եղել է երկրաբանության և միներալոգիայի ամբիոնի վարիչ, աշխարհաերկրաբանական ֆակ–ի առաջին դեկան, պրոֆեսոր (1935), աշխարհաերկրաբանական նորաստեղծ գիտահետազոտական ինստ–ի դիրեկտոր (1935-ից)։ Ուսումնասիրել է Հայաստանի երկրբ․ կառուցվածքը, շերտագրությունը, տեկտոնիկան, մագմատիզմը, հիդրոերկրաբանությունը և օգտակար հանածոների (պեմզաների, օնիքսի, ծծմբի, բարիտի, գիպսի, պեռլիտների են) հանքավայրերը։ Հիմնավորել է Արարատյան դաշտի երրորդական ժամանակաշրջանի նստվածքների աղաբերության և նավթագազաբերության հեռանկարները։ Զ․ կատարել է նաև ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ կապված հանրապետությունում ծավալված շինարարության և նոր առողջարանների ստեղծման հետ։ Զբաղվել է Հրազդանի ավազանի հանքային ջրերի, նորագույն հրաբխային լավաների, սողանքների, երկրաշարժերի, սելավների ուսումնասիրությամբ։ Եղել է Հայաստանի ժողտնտխորհի խորհրդատու ինժեներ։ Ա․ Ասլանյան

ՋՐԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ասցիտ (< հուն․ aonizr[£, <– կաշվե պարկի նման, այտուցված), շճային հեղուկի (երբեմն մինչև 25 ւ) կուտակումը որովայնի խոռոչում (որովայնամզային պարկում)։ Արտահայտված Զ–յան դեպքում որովայնը մեծացած է, փքված, մաշկը՝ ձգված, փայլուն, երակները՝ լայնացած։ Զ–յան պատճառներն են՝ սրտային անբավարարությունը, լյարդի ցիռոզը, որովայնամզաբորբը են։

Բուժումը․ հիմնական պատճառի վերացում, միզամուղ դեղանյութեր, երբեմն՝ որովայնի խոռոչի ծակում և հեղուկի բացթողում։

ՋՐԸՆԴՈՒՆԻՉ, չորացվող տարածքից չորացման համակարգի միջոցով հավաքված ջուրն ընդունող հուն, ջրամբար կամ լեռնագոգ (տես Չորացում)։ «Ջ․» տերմինն օգտագործվում է նաև հիդրոտեխնիկական շրաոու կառույցների նշանակման համար։

ՋՐԸՆԿՈՒՅՋ (Тгара), փնջակոկոռ, ջրաշագանակ, ջրընկույզազգիների ընտանիքի ջրային միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 15 տեսակ և 50 ձե (բրածոների հետ՝ 100)։ Բնորոշ է տարատերևությունը, ջրի մակերևույթին լողացող տերևները կաշեկերպ են, շեղանկյունաձև, անհավասար ատամնաեզր։ Ջրասույզ տերևները թելանման են, հակադիր դասավորված և վաղ թափվող։ Ցողունը նուրբ է, երկար, ճյուղավորված։ Ծաղիկները շատ մանր են, սպիտակ, կարճ թաղիքավոր ծաղկակոթունների վրա։ Պտուղը գուրզաձև ընկուզիկ է՝ 2– 2,5 սմ տրամագծով, ունի 2–4 ելուստներ, պարունակում է 8–11% սպիտակուց, մինչև 50% օսլա։ Զ․ հիմնականում տարածված է Աֆրիկայում և Եվրասիայում։ ՍՍՀՄ–ում՝ Վոլգա, Դոն, Դնեստր, Անգարա գետերում աճում է լողացող Ջ․ (T․ natans), 3 էնդեմիկ տեսակներ (Մալեևի, Կոլխիդյան, հերկանյան) աճում են Ադրբեջանի, Վրաստանի քաղցրահամ ջրամբարներում։ ՀՍՍՀ–ում ոչ մի տեսակ հայտնի չէ, սակայն Մեղրիի շրջանում և Վայքում հայտնաբերվել են բրածո մնացորդներ երրորդական դարաշրջանից։ Ջ–ի պտուղն ունի սննդային և կերային նշանակություն։ Ա․ Բարսեդյան

ՋՐԹԱՓ, պատնեշ (շեմք), որի վրայից թափվում է ջրի հոսքը։ Հիդրոտեխնիկայում Ջ․ է կոչվում ջրնետը՝ դրա կատարի վրայով ջրի ազատ հոսքով։ Ըստ շեմքի ձևի Ջ–ները լինում են՝ բարակ պատով, լայն շեմքով և գործնական պրոֆիլի, որը կառուցվում է ազատ ընկնող շիթի (նկ․ 1) հետագծի կոորդինատներով և օժտված է առավելագույն թողունակությամբ։ Գործնական պրոֆիլի Զ․ կարող է լինել վակուումային (եթե կատարի վրա, շիթի տակ ճնշումը ցածր է մթնոլորտայինից)