կամ ոչ վակուումային (ճնշումը բարձր է մթնոլորտայինից)։ Լաբորատորային և ջրաչափական պրակտիկայում շրի ծախսը չափելու համար կիրառվող Ջ–ները կոչվում են չափիչ։ Լայն տարածում ունեն բազմաթիվ աստղաձև Ջ–ները, որոնք կոչվում են «Մարգարիտկա» (նկ․ 2)։ Ավելորդ ջրերի հեռացման համար վերջիններս լայն տարածում են գտել Հայաստանի հիդրոտեխնիկական հանգույցներում։
ՋՐԹՈՂ, ջրթող կառույց, անցքերով հիդրոտեխնիկական կառույց՝ ջրամբարը դատարկելու, հատակի տիղմը լվանալու, ինչպես նաև ջուրը դեպի ստորին բիեֆ բաց թողնելու համար։ Ջ․ սովորաբար տեղադրում են բետոնե պատվարի ներսում (խողովակավոր Ջ․), իսկ հողե և քարե պատվարներում՝ պատվարի հիմքում կամ ափի զանգվածում (թունելային Ջ․)։ Ջրի ծախսը կարգավորվում է հիդրոտեխնիկական փականներով։
ՋՐԻ ՇՐՋԱՊՏՈՒՅՏ երկրի վրա, ջրի անընդհատ տեղաշարժ երկրի վրա (մթնոլորտում, ջրոլորտում և երկրակեղեվում), որն ուղեկցվում է նրա ագրեգատային վիճակների փոփոխություններով։ Ջ․ շ․ բաղկացած է մակերևութային ջրերի գոլորշիացումից, գոլորշիացման վայրից օդային հոսանքներով նրանց փոխադրումից, ջրային գոլորշիների խտացումից ու տեղումների ձևով թափվելուց և ջրավազան կամ երկրակեղևի խորքը տեղափոխվելուց։ Ջրի հիմնական զանգվածը գոլորշիանում է համաշխարհային օվկիանոսի մակերևույթից, որի վրա էլ թափվում է տեղումների ձևով, իսկ քիչ մասն օդային հոսանքներով տեղափոխվում է ցամաքի վրա։ Տարբերում են ջրի փոքր շրջապտույտ․ ծով (օվկիանոս)–>մթնոլորտ–> ծով (օվկիանոս) և մեծ շրջապտույտ, օվկիանոս–► մթնոլորտ–> ցամաք–» օվկիանոս։ Ցամաքի խոնավությունը գոլորշիանում է, փոխադրվում մթնոլորտ, խտանում, թափվում տեղումների ձևով և նորից գոլորշիանում։ Այս պրոցեսների համալիրը կոչվում է ներցամաքային շրջապտույտ։ Միջլեռնային պարփակ գոգավորություններին բնորոշ է խոնավության ներքին շրջապտույտը։ Ջ․ շ․ երկրի վրա նյութերի շրջանառության մի մասն է։
ՋՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՈՒՄ, սանիտարատեխնիկական միջոցառումներ, որոնց նպատակը խմելու ջրում գտնվող վարակիչ հիվանդությունների (խոլերա, դիզենտերիա, պարատիֆեր, ամեոբիազ, տուլարեմիա) հարուցիչների ոչնչացումն է։ Տարբերում են Զ․ վ–ման քիմ․ կամ ռեագենտային և ֆիզիկական կամ ոչ ռեագենտային մեթոդներ։ Քիմ․ մեթոդներից են՝ ջրի քլորացումը, օզոնացումը, ծանր մետաղների իոններով վարակազերծումը են։ Ֆիզ․ մեթոդների դեպքում օգտագործում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ, գերձայն են։ Քիմ․ մեթոդների դեպքում վարակազերծման կայուն արդյունք ստանալու համար անհրաժեշտ է ներմուծվող ռեագենտի ճիշտ դոզավորում և ջրի հետ դրանց բավարար տևողությամբ շփման ապահովում։ Դոզան հաշվվում է ավելցուկով (մնացորդային քլոր և օզոն), որն ապահովում է վարակազերծումից որոշ ժամանակ անց ջրի մեջ թափանցող մանրէների ոչնչացումը։
Քլորացումը Զ․ վ–ման առավել տարածված մեթոդ է․ ազդեցությունը պայմանավորված է ազատ քլորի և նրա միացությունների հատկությամբ․ ընկճել մանրէների ֆերմենտային համակարգերը, որոնք կատալիզում են օքսիդա–վերականգնման պրոցեսները։ Օգտագործում են քլոր, քլորի երկօքսիդ, քլորամին և քլորակիր։ Ավելցուկային ազատ քլորի քանակությունը քլորացումից 30 ր անց պետք է լինի 0,3 մգհ–նգ ոչ պակաս։ Վարակիչ հիվանդությունների վտանգի դեպքում կատարվում է ջրի գերքլորացում։ Քլորացումը կիրառում են նաև դաշտային պայմաններում (առավել հուսալի է գերքլորացումը)։
Օզոնացման դեպքում օզոնը ջրում տարրալուծվելով առաջացնում է ատոմական թթվածին, որը քայքայում է մանրէների բջիջների ֆերմենտային համակարգերը և օքսիդացնում ջրի տհաճ հոտը պայմանավորող որոշ միացություններ։ Օզոնացումը Ջ․ վ–ման լավագույն մեթոդներից է, կիրառվում է միայն կենտրոնացված ջրամատակարարման դեպքում։ Ծանր մետաղների (պղինձ, արծաթ են) իոնների փոքր կոնցենտրացիաները ես օժտված են մանրէասպան հատկությամբ։ XX դ․ սկզբներին կիրառել են նաև Ջ․ վ, բրոմի և յոդի միացություններով։ ժամանակակից պրակտիկայում յոդատներով Զ․ վ․ կիրառվում է հիմնականում խպիպի տարածման շրջաններում։ Քիմ․ նյութերը (օրգ․ քլորամիններ, յոդօրգանական միացություններ) կարող են օգտագործվել անհատական Ջ․ վ–ման համար։ Դրանք օժտված են բարձր մանրէասպան ակտիվությամբ, անվնաս են մարդու համար, ջրում արագ են լուծվում, չեն վւոխում ջրի օրգանոլեպտիկ հատկությունները են։ Ուլտրամանուշակագույն ճառագայթներով վարակազերծման դեպքում քայքայվում են բակտերիային բջիջների ֆերմենտային համակարգերը, ոչնչանում են՝ բակտերիաների ոչ միայն վեգետատիվ, այլև սպորավոր ձևերը և չեն փոխվում ջրի օրգանոլեպտիկ հատկությունները։ Դերձայնով վարակազերծելիս ջրում ստեղծվում է ճնշումների մեծ տարբերություն, որի հետևանքով պատռվում է բակտերիաների բջջաթաղանթը և բջիջը մահանում է։ Զ․ վ–ման ֆիզիկական անհատական մեթոդներից ամենահուսալին և տարածվածը ջրի եռացնելն է, որի դեպքում ոչնչանում են մանրէները, հեռանում են լուծված գազերը, նվազում է ջրի կոշտությունը։ Պետ․ տիպօրինակի համաձայն (ԴՕՍՏ 2874–73) պահանջվում է, որ 1 մլ չնոսրացված ջրում բակտերիաների ընդհանուր քանակությունը լինի 100–ից, աղիքային ցուպիկինը (կոլի ինդեքս)՝ 3-ից, կախված նյութերինը՝ 1,5 մգ–ից ոչ ավելի, իսկ հեղուկ միջավայրերում որոշելիս (կոլի տիտրը) 300-ից ոչ պակաս։
ՀՍՍՀ–ում առավել տարածված է Ջ․ վ–ման քլորացման մեթոդը՝ հիմնականում գազային քլորի և քլորակրի միջոցով, վերջին ժամանակներս՝ նաև օզոնով։ Ս․ Պետրոսյան
ՋՐԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրվկածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
ՋՐԻՄՈՒՌՆԵՐ (Algae), ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խումբ, պարունակում են քլորոֆիլ ու այլ պիգմենտներ և ֆոտոսինթեզի պրոցեսում առաջացնում օրգ․ նյութեր։ Միաբջիջ, գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են։ Ծաղիկներ և սերմեր չունեն։ Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերեներից։ Հաճախ բջիջները տարբերակված չեն հյուսվածքների։ Զ–ի երկարությունը տատանվում է միկրոնի մասերից (կոկոլիտոֆորիդներ, որոշ դիատոմայիններ) մինչև 60 մ (ծովային գորշ Ջ․)։ Պարզագույն (կապտականաչ) Ջ–ի բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիգ են, կան և ոչ բջջային կառուցվածքներ (բոտրիդիում, սիֆոնայիններ)։ Քրոմատոֆորները լինում են թիթեղաձե, աստղաձև, ժապավենաձե, ցանցաձև, մանր սկավառակաձև (բնորոշ են ավելի բարձրակարգ տեսակներին)։ Ջ–ի բջջաթաղանթը կազմված է թաղանթանյութից, պեկտինային նյութերից, ալգինինից, ֆուցինից ևն։ Պաշարանյութերից են օսլան, գլիկոգենը, բազմաշաքարները, հազվադեպ՝ յուղերը։ Զ–ի որոշ, տեսակներ շարժվում են, սողում, սակայն շարժման մեխանիզմը վերջնականապես պարզված չէ։ Մտրակներ ունեցող տեսակները նման են մտրակավորներին (նախակենդանիներ), սակայն դրանցից տարբերվում են քլորոֆիլի և քրոմատոֆորների առկայությամբ։ Նման Ջ․ մթության մեջ կարող են կորցնել քլորոֆիլը, դառնալ անգույն և սնվել ջրում լուծված օրգ․ նյութերով։ Բազմաբջիջ Ջ․ լինում են թելաձև, գնդաձև, թիթեղաձև։ Խոշոր հատակային ձևերն ունեն ամրացման օրգաններ կամ ռիզոիդներ։ Ջ․ բազմանում են վեգետատիվ, սեռական և անսեռ ճանապարհով, շատ միաբջիջ տեսակներ՝ 2 մասի կիսվելով։ Որոշ բազմաբջիջ Զ․ չունեն սեռական բազմացում, մեծ մասի սպորները և գամետները գոյանում են սովորական բջիջ–