Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

դրանք կիրառում են տարբեր զուգակցումներով՝ որդնակային և ատամնավոր, շղթայավոր և ատամնավոր են։ Գոյություն ունեն համակցված հաղորդակներ, որոնցում Ռ․ հարմարադասում են վարիաաորի հետ։ Ռ․ օգտագործում են տրանսպորտային, բեռնամբարձ, մշակող և այլ մեքենաներում։ 2․ Հեղուկի կամ գազի ռեդուկտման սարք։ Ծառայում է ինչպես բարձր ճնշման տարողություններից վերցվող հեղուկի կամ գազի ճնշումը մինչե հեղուկի կամ գազի ծախսման պայմաններին համապատասխանող ճնշման մակարդակի իջեցնելու, այնպես էլ աշխատանքային ճնշումը հաստատուն մակարդակի վրա պահելու համար՝ անկախ հեղուկի կամ գազի տարողություններում ճնշման տատանումներից։ Ռ–ի հիմնական մասը ռեդուկցիոն կափույրն է (նկ․)։ Լայնորեն տարածված են եռակցման Ռ–ները, որոնք կարգավորում են թթվածնի, ջրածնի և ացետիլենի մատուցումը։

ՌԵԴՈՒԿՑԻԱ (կենսբ․), ետաճում, օրգանների չափերի փոքրացումը, կազմության պարզեցումը կամ ֆունկցիաների կորուստը անհատական (օնտոգենեզ) կամ պատմական (ֆիլոգենեզ) զարգացման ընթացքում։ Երբեմն Ռ․ են անվանում նաև օրգանի կամ հյուսվածքի լրիվ անհետացումն էվոլյուցիայի պրոցեսում։

ՌԵԶԱՅԵ, լիճ Իրանում, տես Ուրմիա։

ՌԵԶԱ–ՇԱՀ ՓԱՀԼԱՎԻ (1878–1944), Իրանի շահ 1925–1941-ին։ Փակավիների դինաառիայի հիմնադիրը։ Զինվորական ծառայությունն սկսել է Իրանում գտնվող կազակական բրիգադում։ Դառնալով կազակական բրիգադի հրամանատարը՝ դրա օգնությամբ 1921-ի փետր․ 21-ին կատարել է պետ․ հեղաշրջում։ 1921–23-ին ռազմ. մինիստր էր, 1923–25-ին՝ Իրանի վարչապետը։ Ղա շարական դինաստիայի տապալումից (1925-ի հոկտ․ 31) հետո սահմանադիր ժողովը 1925-ի դեկտ․ 12-ին Ռ–Շ․ Փ–ին հռչակել է Իրանի շահ։ Պայքարել է կենտրոնախույս ֆեոդալների դեմ, իրականացրել ռեֆորմներ դատական, ռազմ․, լուսավորության ասպարեզում։ Դաժանորեն հալածել է դեմոկրատական կազմակերպություններն ու մամուլը, նպաստել ֆաշիստական Գերմանիայի ներթափանցմանը Իրան։ Սովետական և անգլ․ զորքերի Իրան մտնելուց (1941-ի օգոստոս) հետո հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու՝ Մոհամմադ Ռեզա Փահչավիի և հեռացել Իրանից։

ՌԵԶԵՐՊԻՆ, կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնող և արյան զարկերակային ճնշումն իջեցնող դեղանյութ։ Ռաուվոլֆիա բույսի ալկալոիդ է։ Օգտագործում են հաբերի ձեով՝ հիպերտոնիկ և մի քանի այլ հիվանդություեննրի դեպքում։

ՌԵԶԵՐՎԱՑԻԱՆԵՐ, ռեզերվատներ (< լատ․ reservare – պահպանել), որոշ կապիտալիստական երկրներում արմատական բնակչության մնացորդներին բռնի բնակեցնելու համար հատկացված հողատարածություններ։ Գոյություն ունեն ԱՄՆ–ում, Կանադայում և Բրազիլիայում՝ հնդկացիների, Ավստրալ․ Միությունում՝ Ավստրալիայի բնիկների, ՀԱՀ–ում՝ աֆրիկացիների համար։ ԱՄՆ–ում Ռ․ վարում է 1842-ին ստեղծված՝ Հնդկացիների գործերի վերաբերյալ բյուրոն, որի գործունեությունը փաստորեն ուղղված է Ռ–ի հողերի կրճատմանը (1887–1961-ի ընթացքում 138 մլն ակրից հասել է 43 մլն ակրի)։ Բյուրոն Ռ–ի բնական հարստությունները մշակելու է հանձնում մասնավոր մոնոպոլիաներին։ 1950-ական թթ․ ԱՄՆ–ի կոնգրեսն ընդունեց Ռ–ի վերացման ու դրանցից հնդկացիների արտաքսման մասին մի շարք օրենքներ։ Կանադայում Հնդկացիների գործերի վերաբերյալ բաժինը (ստեղծվել է 1860-ից) նույնպես նպաստեց Ռ–ի կրճատմանը և բնական հարստությունները մասնավոր մոնոպոլիաներին հանձնելուն։ 1966-ին Ռ–ի մակերեսը 6 մլն ակր էր, որ համարվում էր 230 հզ․ հնդկացիների սեփականություն։ 1969-ին կանադական կառավարությունը հայտարարեց Ռ․ վերացնելու մտադրության մասին։

Ավստրալիայում Ռ․ են անվանում բնիկներով բնակեցված տարածությունները, որոնցում մուտք գործելու իրավունք ունեն միայն կառավարական ծառայողներն ու հատուկ թույլտվություն ստացած անձինք։ Ամենաշատ Ռ․ գտնվում են Արմ․ Ավստրալիայում, Քվինսլենդում և Հյուսիսային հողերում։ Որոշ Ռ–ում բնիկներն ապրում են ավանդական կենցաղով, այլ Ռ–ում նստակյաց են, կորցրել են տոհմացեղային կապերը և ապրում են վարձու աշխատանքով կամ բարեգործական ընկերություններից ու միսիաներից ստացած նպաստներով։

ՀԱՀ–ում Ռ–ի տարածքը կազմում է երկրի մոտ 13%-ը, որտեղ բնակվում է աֆրիկացի բնակչության մոտ 1/3-ը (1983)։ Աֆրիկացիները պաշտոնապես որոշ իրավունքներից օգտվում են միայն իրենց բնակության հողերում, երկրի այլ՝ «սպիտակ տերիտորիաներ» հայտարարված մասերում նրանց համար սահմանված է սոսկ «ժամանակավորապես լինելու» կարգավիճակ։ ՀԱՀ–ում Ռ․ էժան և իրավազուրկ բանվորական ուժի աղբյուր են։ Ռ․ քշված հնդկացիները, աֆրիկացիները, Ավստրալիայի բնիկները պայքարում են խտրականության դեմ՝ ձգտելով իրենց իրավունքները վերահաստատել բռնագրավված հինավուրց հողերի վրա։

ՌԵԶԵՐՎՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՍՀՄ–ում, տեխնիկայի ու տեխնոլոգիայի, աշխատանքի ու արտադրության կազմակերպման կատարելագործման, նեղ տեղերի հաղթահարման շնորհիվ ռեսուրսների օգտագործման բարելավման հնարավորություններ։ Ռ․ ա․ մոբիլիզացումն արտադրության արդյունավետության բարձրացման առավել խնայողական աղբյուրներից է, հնարավորություն է տալիս ավելացնելու արտադրանքի թողարկումն ու բարձրացնելու դրա որակը։ Ռեսուրսների բնույթից ելնելով՝ տարբերում են Ռ․ ա․ հետնյալ տեսակները, ներարտադրական՝ աշխատանքի միջոցների ու առարկաների, աշխատաժամանակի առավել խնայողական օգտագործում, թողարկվող արտադրանքի որակս/կան բնութագրերի բարձրացում, ընդհանուր արտադրական՝ ներարտադրական մասնագիտացման խորացում, ուղղակի կոոպերացված կապերի ընդլայնում, արտադրական ցիկլի տեողության կրճատում, անավարտ արտադրության չափերի, ինչպես նաև հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի պաշարների կրճատում, արտ ա–ր տադրական՝ տույժերի ու տուգանքների վերացում, միջգործարանային փոխադրումների, մատակարարման ու իրացման ծախսերի կրճատում ևն։ Ըստ հնարավոր օգտագործման ժամկետների լինում են ընթացիկ ռեզերվներ, որոնք կարող են մոբիլիզացվել ընթացիկ ժամանակաշրջանում և իրացման համար մեծ ծախսեր չեն պահանջում, և հեռանկարային՝ որոնց մոբիլիզացումը կապված է արտադրության ընդլայնման կամ վերակառուցման հետ։ Ռեզերվների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է տեղամասի, արտադրամասի ձեռնարկության ու միավորման գործունեության տեխնիկատնտեսական վերլուծության ընթացքում (ւոես Վեր Լուծություն սոցիաւիսաական ձեռնարկությունների տնտեսական գործունեության) դրանք սիստեմատիկ ու առավել լրիվ բացահայտել։ Ռ․ ա․ բացահայտմանը մասնակցում են ձեռնարկության կոլեկտիվներն ու ղեկավարող մարմինների աշխատակիցները։

ՌԵԶԵՐՎՈՒԱՐ (ֆրանս․ reservoir, < լատ․ reservare – խնայել, պահպանել), հեղուկներ կամ գազեր պահելու տարողություն։ Ռ–ները լինում են վերգետնյա, գետներեսի, ստորգետնյա, ըստ նյութի՝ մետաղե, երկաթբետոնե, փայտե (ժամանակավոր շահագործման համար), ըստ ձևի՝ գլանաձև, պրիզմայաձև և գնդաձև։ Առավել տարածված են ուղղաձիգ գլանաձև Ռ–ները։ Նայած պահվող նյութի նշանակմանն ու տեսակին, Ռ–ները ենթարկում են ջերմա– և ջրամեկուսացման, իսկ ներքին պատերը երեսապատում են (օրինակ, թթվահեստ նյութերով)։ Ռ․ սարքավորում են տաքացուցիչներով, ապահովիչ և այլ կաՓույրներով, ամրաններով, ընդունման–բաժանման և մաքրման հարմարանքներով, մակարդակաչափերով են։ Տես Գազգոլդեր, Գազամբար, Նավթամբար։

ՌԵԶԵՐՖՈՐԴ (Rutherford) Էռնեստ (30․8․1871, Բրայթուոթեր, Նոր Զելանդիա – 19․10․1937, Քեմբրիջ), անգլիացի ֆիզի–