Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ա՛յ հա՜յ, — ասեց, — էտ քեզ ո՜վ սարվացրուց, ինձ ասա՛ ու գնա։

Ասեց. — Քու կնիկը։

— Ախ, — ասեց, — մի տուն հասնեմ՝ ե՛ս գիտեմ, — ասեց ու ետ դառավ։

Տղեն գնաց: Գնաց հասավ հ՚իրա հոր քաղաքը: Տեհավ ձեն-ձուն չկա, գնաց մտավ հ՚իրա հոր պալատը, քիրը վե կացավ էկավ հ՚առաչը, ասեց. — Բարո՜վ, ախպեր ջա՜ն, դու բարով էկար, էս ա, քառսուն օր ես ֆող եմ ուտըմ, լավ էր որ էկար:

Ասեց. — Քի՛ր, ուտըմ ես ինձ, կեր, թող մի նի՚լնեմ կտուրը, իմ հոր քաղաքին թամաշ անեմ, վե գամ՝ կեր։

Ասեց. — Լավ, նի՚լ։

Տղեն նի էլավ, հանեց ծոցի սիպտակ ձիու մազը՝ ալրիալը ձին էկավ: Ձին նստեց տղեն, ասեց. — Ա՛յ քիր, գնացի ես, դե՛ հ՚արի։

Հրեղեն ձին գնաց, քիրն ընկավ եննուցը ճչալով. հա՜յ, հա՜յ էր՝ որ կալներ էտ հրեղեն ձիուն, էկավ նի էլավ էն չինարին, որ հոքորը կախ էր տվել, ձեն տվուց, «Ազան, Գազան»։

Էկան շները։ Վեր էկավ ծառիցը, սև ձիու մազը քաշեց՝ սև ձին էկավ, նի էլավ։ Մի դհիցը հ՚ինքը կռիվ արուց քվոր հետ, մի դհիցը շները: Տվուց քվորը, վեր ընկավ. շները թափեցին ալրիալը ցրվեցին: Շները էկան, էտ տղի ոնները լիզեցին, ասեցին. Քոռ դևն էկավ, հ՚իրա կնկանը հազար կտոր արուց, որ դու էլ գաս, քեզ էլ ըտենց կանի, գլուխդ առ գնա՛։

Տղեն շներին սիրեց, կարմիր ձին քաշեց գնաց։ Գնաց, մի բարակ ճամփի ռաստ էկավ, քշեց գնաց էտ ճամփովը։ Շատ գնաց, քիչ գնաց՝ աստված գիտի, գնաց տեհավ մի հատ արաբղըղու շոր հաքած մի սիրուն ախչիկ քնած ա:

Ասեց. — Վե կացնեմ՝ ինչ անեմ, վե կացընեմ ոչ՝ ինչ անեմ, լավն էն ա՝ վե կացնեմ:

Ձեն տվուց, էտ ախչիկը վե կացավ, ասեց. — Քիչ հեռացի, ես էլ իմ սարքը տենեմ, գամ կռվենք։

Տղեն հեռացավ, ախչիկը նի էլավ ձին, էկավ։

Տղի ձին խոսաց, ասեց. — Ա՜յ տղա, էտ որ կա՝ Նազիկ թաքավորի ախչիկն ա, մուրազ ա արել, որ հ՚իրան զոռող տղին առնի. մուղաթ կա՛ց, զոռբա կռվող ա, շատ տղի գլուխ ա կերել։

Ախչիկն էկավ կաննեց։ Տեհավ որ դրուստ շատ լավ կռվող ա,