են գեղանկարիչներ Ս. Պետրոսյանը, Ռ. Գաբփելյանը, Ա. Մելիքսեթյանը, Ս. ԳաբփեԱանը, Ռ. Պետրոսյանը, քանդակագործներ Յու. Ավետիսյանը, Ա. Հարությունյանը, Լ. Ղալայանը, Ա. Հակոբյանը (զոհվել է 1990-ին), թատերական նկարիչներ Գ. Ծատուրյանը, Ս. Հովհաննիսյանը և ուրիշներ։ Նշանավոր հուշարձաններից են Ս. Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը (1967, այն կոչվում է նաև «Ղսրոոբաղցիներ» և Ղարաբաղյան շարժման սկզբից դարձել է իր ազատության համար մարտնչող Արցախի յուրահատուկ խորհրդանիշ), 1988ին բացվել են Սումգայիթի ցեղասպանության և Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողները (երկուսն էլ՝ քանդակագործ Ա. Հակոբյան)։ Տես նաև Ղարաբաղյան ազատագրական պատերազմի արտացոլումը կերպարվեստում:
Գրկ. Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշադանները, Ե., 1985։ Հակոբյան Հ., Արցախ-Ուտիքի մանրանկարչությանը Ճ111-ՃՌ դդ., Ե., 1989։ Մկրտչյան Շ., Արցախի գանձերը, Ե., 2000։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ժողովրդական երաժշտարվեստում առկա են հայ ազգային երաժշտության բազմադարյան ավանդույթները, ունեն ոճական նույն ճյուղավորումները։ Արցախի բարբառը, փոխկապակցվելով երաժշտական տեղական նախասիրությունների հետ, այդ արվեստին հաղորդել է ինքնատիպ երանգ։ Գյուղական երգերում կան հայ ժողովրդական երզի ժանրային-թեմային բոլու գլխավոր բաժինները։ Հատկապես նշանավոր են Արցախի հորովելները, դրանց թվում՝ դեռևս 1890-ական թթ. սկզբին Կոմիտասի զոսռած Վարանղայի «Ձիգ տո, քաշի» և 1900-ական թթ. սկզբին զոսռած Ջրաբերդի «Հրեն, հրեն թամբումը» խոսքերով սկսվող նմուշները։ Այդ ժանւի երգեր են զոսռվել և մեր օրերում։ Նույն ժամանակներում Գ. Սյունին գրի է առել «Մանած թիլս հաստ եկավ» ճախարակի ատառուչ երզը (ոարմ ցայտուն դաևուված են ղարաբաղցի գեղջկուհու կյանքի դժվարին պայմանները) և աշխույժ, փաղաքշական «Պապալպապալ էս տղեն» երզը։ Քաղաքային ժողովրդական երաժշտության մեջ սովորական երգատեսակներից բացի, լայն ժողովրդականություն են վայելում առօրյա կենցաղի, մենապարի հ հատկապես կատակերգերը, հանրաճանաչ է Ա Քոչարյանի գոսռած «Նախշուն աքիր» սոցիալական ենթատեքստով կատակեպը։ Խոր ավանդույթներ ունեն Արցախի հայ աշուղական և ժողովրդական նվագարանային արվեստները Նշանավոր է XVIII դ. վերջից մինչև նորագույն ժամանակները գոյատևած մեծ թսպլարեցի Ձիթչյանների աշուղական տոհմը՝ իր տասնյակից ավելի ներկայացուցիչներով։ Նոր շրջանի գուսաններից է Բագրատը։ Նվագարանային արվեստում հանրածանոթ են թառաեարնէր Դփգա Մելիքովը (1859-1929) և Բալա Մելիքյանը (1888-1935), քամանչահարներ Ավանեսը և նրա աշակերտներ Սաշա ՕգանեզաշվիլիՕ (Ալեքսանդր Օհանյան, 1889-1952) ու Սան Կարախանը (1889-1979), ովքեր իրենց բարձրարվեստ կատարումներով հռչակվել են Կովկասում, Ռուսաստանում և արտասահմանում։ XIX դ. վերջից Լեռնային Ղարաբաղի և, մասնավորապես, Շուշի քաղաքի հայ երաժշտական կյանքի աշխուժացմանը նպաստել են նաև ԳՍյունու (1895) և Ս. Դեմուրյանի (1890-1910ական թթ.) կազմած երգչախմբերը, գործել է մշտական եկեղեցական երգչախումբ։ 1916-17ին Շուշիում Ս. Դեմուրյանի ջանքեուվ բեմադրվել է Ա. Տիտանյանի «Անուշ» օպերան, մինչև 1920-ը փողային նվագախումբ է ղեկավարել Հ. Իոաննիսյանը։ Հայտնի են կոմպոզիտորներ Դ. Ղազարյանը, Բ. Թումանյանը, Ա Բաբաևը. է. Բաղդասարյանը, Ս. Ձաղսղյանը. դիրիժորներ Ն. Թեյմորոոգյանը, Հ. Իոաննիսյանը, Ա. Ալեքսանդրյանը, Ա. Մելիք-Փաշաևը։ 1925-ին Ստերիանակերտում Ռ. Մելիքյանը և Ա Քոչարյանը հիմնել են «Հայ երաժշտանոցերաժշտական տեխնիկումը, որը, սակայն, երկու տարի հետո փակվել է։ 1937-ից Ստեփանակերտում գործում է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, 1961-ից՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, ույ» բաժանմունք ունի Շուշիում, 1980-ից՝ արվեստի դպրոցը։ ԼՂՀ շրջկենտրոններում և Շուշիում կան երաժշտական յոթնամյա դպրոցներ։ 1958-ից գործում են Լեռնային Ղարաբաղի հայկական ժողովրդական երգի ու պարի (հիմնադիր՝ կոմպոզիտոր Տ. Ավետիսյան), 1978-ից՝ «Ղարաբաղ» վոկալ-գործիքային պետական համույթները։ 1989ին Ստերիանակերտում բացվել է Հայֆիլհրամո-