Jump to content

Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գծի, դիրքերի, հաղորդակցության ճանապարհների և ռազմական նշանակության ճարտարագիտական կառույցների շինարարական աշխատանքները։

ՀՀ ԳԽ (1990-95). ԼՂՀ ԳԽ (1991-96) և ԱԺ (2000-ից) պատգամավոր։

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» և «Արիության համար» մեդալներով։

Մ. Հարությունյան ԱՂԱՎՆԱՏՈՒՆ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 38 կմ հարավ-արևելք Հակարի գետի միջին հոսանքի ձախարինյա ձորալանջին։ Բնակչությունը՝ 31 (2003)։ Զբաղվում են երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց։

Ազատագրվել է 1993-ի սեպտեմբերին, բնակեցվել՝ 1994-ին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ԱՂԱՎՆՈ, գյուղ ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ շրջկենտրոնից 13 կմ հարավ՝ Աղավնո գետի ձախ ափին. ԳոփսԱտեփանակերտ մայրուղու վրա։ Բնակչությունը՝ 161 (2003)։ Զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (Ղարեգին Նժդեհի անվան)։ Նորակառույց Արբոց Նահատակաց եկեղեցին օծվել է 2002-ի հուլիսին։

Ազատագրվել է 1992-ի մայիսին, բնակեցվել՝ 1994-ին, Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

ԱՂԴԱՄԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՈՒՄ. ռազմական գործողություն։ Տեղի է ունեցել 1993-ի հուլիսի 4-24-ը։

Աղդամ (թուրքերեն՝ «Սպիտակ տուն») քաղաքը գտնվում է Ղարաբաղի հարբա վաղում՝ Ստեվրանակերտից մոտ 30 կմ արևելք։ Հիշատակվում է XVIII դ. ոողես սովորական բնակավայր։ Քաղաքի է վերածվել խորհրդային ժամանակաշրջանում։ Աղդամից ոչ հեռու գտնվում են Ասկերանի բերդի ավերակները։ 1918-20-ին թուրքական զորքերն այստեղից ներխուժել են Լեռնային Ղյարաբաղ և հասել Շուշի, իսկ մուսավաթական զորքերը 12-օրյա արյունահեդ մարտերից հետո տիրել են Ասկերանին և շարժվել երկրամասի խորքերը։

1988-ից Աղդամը նոշից դաշձել էշ հակահայկական գործունեության կենտշոն, պատերազմի հետագա զարգացումների ընթացքում՝ հակառակորդի ռազմավարական պլացդարմ։ Վերահսկելով Աղդամը՝ ԻՊՈՒ զորամասերը կստանային հակառակորդին հուսալիորեն դիմագրավելու և մանևրելու լայն հնարավորություններ։

Ռազմական նախապատրաստական գործողությունները սկսվել են 1993-ի հուլիսի 4-ին։ Հարավարևմտյան ուղղությամբ հարձակման են անցել Ասկերանի պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Վ. Բալասանյան) մարտիկները՝ քաղաքի մատույցները հսկող Զովսուրմահլա. «Ուղտի մեջք», Խըդըշլու և այլ հենակետերի չեզոքացման նպատակով։ Եդդիխշմանի ստորոտում դիրքավորված 1-ին, 2-րդ և 4-րդ գումարտակներից մեկական վաշտ, 4 տանկի ուղեկցությամբ, գրոհել են Զուխուրմահլա գյուղը։ Կարճատև դիմադրությունից հետո հակառակորդը փախուստի է դիմել։ 2-րդ գումարտակի (հրամանատար՝ Ռ.Հակոբջանյան) մարտիկները նույն գյուղում դիրքեր են զբաղեցրել, իսկ ին գումարտակը (հրամանատար՝ Վ. Սաֆաշյան) շարժվել է Խրամորթի ուղղությամբ։ Խրամորթի այգիներում կռվող խանաբադցիների վաշտը և մի ջոկատ (հրամանատար՝ Մ. Արսրգըս յան) գրավել են Խըդըղու գյուղը, իսկ Ա. Հարությունյանի զորախումբը՝ Ահմեդավար գյուղը։ 3-րդ գումարտակը և 1-ին գումարտակից ընտրված վաշտը. 1 ՀՄՄ-ի և «Ուղտի մեջք» դիրքերը հրետակոծող տանկի աջակցությամբ, Լաչինգոյի մոտ գետանցելով Կաշկառը, գոսվել են «Ուղտի մեջք», ապա՝ «Հանգստյան տան» դիրքերը։ Երեկոյան գրավելով 579.1 բարձունքը՝ ազատամարտիկները մարտերը տեղափոխել են Շելլի գյուղի ուղղությամբ։ Հարավից մարտական գործողություններ են զարգացրել Մարտունիի (հրամանատար՝ Մ. Հակոբյան), հյուսիս-արԱմուտքից՝ Կենտրոնական (Ս. Կարապետյան) ՊՇ-նեշի ստորաբաժանումները։ Հուլիսի 21-ին հակառակորդի կրակակետերը ճնշելու համաշ ակտիվ գործողությունների են դիմել Մարտունիի ՊՇ հետևակի մարտիկները, որոնք մեկ օրվա ընթացքում թշնամուց մաքրել են Շելլի և Քյուշդալար բնակավայրերը։ Թշնամին կորցրել է 40 զինՎոԿ 1 տանկ և 2 զե-