«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/416»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
{{Կենտրոն|<XI>}}
{{Poemx||<poem>{{Կենտրոն|<XI>}}


է՜, վաղուց լռած ծիծաղի նման
է՜, վաղուց լռած ծիծաղի նման
Տող 37. Տող 37.
{{տող|19}}Նա հանկարծ մեռավ, թռջնեց ծաղկի պես,
{{տող|19}}Նա հանկարծ մեռավ, թռջնեց ծաղկի պես,
{{տող|20}}Եվ նրա կողքին շանթահար-ես մնացի ապշած,
{{տող|20}}Եվ նրա կողքին շանթահար-ես մնացի ապշած,
</poem>|}}

10:34, 7 Մայիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

<XI>



է՜, վաղուց լռած ծիծաղի նման
Անց է կացել նա-
էլ ոչ ոք չի հարցնում նրա մասին,
Ես էլ իմ մտքում պատկերն եմ խառնել։
Եվ այժմ, երբոր նրանից խոսում,
Թվում է, թե մի հեքիաթ եմ ասում,
Վաղուցվա հեքիաթ <...> ու հին,
Եվ խառնվում է զարմանքն իմ վշտին,
[Թե ինչպես կյանքը սուտ է ու չնչին]։
10 Իսկ մի օր այստեղ նա ման էր գալիս,
Փայփայում էր ինձ, անունըս տալիս,
[Եվ մեր բախտի արբեցության մեջ
Մենք չէինք տեսնում ոչ վախճան, ոչ վերջ]-
Եվ այնպես անհոգ խնդում կաթոգին,
Որ ինձ թվում էր-թե նրա կյանքին
Ու մեր վայելքին էլ վախճան չըկար։
Սո՜ւտ մարդ. կյանքը կարճ ու միտքը երկար,
Հենց մեր տարփանքի մամին [զվարճալի]
Նա հանկարծ մեռավ, ընկավ ծաղկի պես,
20 Եվ նրա կողքին տգետ ու տկա-
________
4 ա Ես էլ մոռաց<ել> եմ պատկերն իմ մտքում,
բ Ես էլ շփոթել եմ պատկերն իմ մտքում,
գ Ես էլ շաղել եմ պատկերն իմ մտքում,
6—7 Թվում է թե հին հեքիաթ եմ ասում,
Մի տխուր հեքիաթ <...>
9 Թե կյանքը որքան սուտ է ու չնչին։
10 ա Չէ՞, մի օր այստեղ նա ման էր գալիս,
բ Բայց մի օր այստեղ նա ման էր գալիս,
14—15 Եվ այնպես կայտառ խնդում, թրթռում,
Որ ինձ թվում էր-թե պետք է երկրում
15 տողից հետո՝
[«Հավետ ապրեինք»]
16 Մեր երջանկությանն էլ վախճան չըկար։
19 Նա հանկարծ մեռավ, թռջնեց ծաղկի պես,
20 Եվ նրա կողքին շանթահար-ես մնացի ապշած,