Jump to content

«Ագռավաքարից մինչև իմ ծնունդը...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ագռավաքարից մինչև իմ ծնունդը
Տարածություն է,
Կիսասաղմը հավերժության մեջ ձգող
Պորտալար,
Որտեղ ծնունդն ու մահը չեն հանդիպում
Ինձ ապրեցնելու համար…

Արևին ժպտացող լուսնի շողոքորթ ժպտի նման
Հայրենիքս տեղավորում է աշխարհի հայելու մեջ.
Խաչից այն կողմ փլատակ է,
Այս կողմ` խաչե հիմ`
Լուսնի մահիկ-յաթաղանից վախվորած…

Թալեաթի ներբանները հագած
Գյուլի քաղաքակիրթ ոտքերն են
Կեսհայրենիք մտնում…
Եվ կես եղած մի ժողովուրդ
Հայ-թուրքական սահմանի բացմամբ
Փոքր Մհերի վերադարձն է ուրվագծում
Ցորենով բեռնված վագոնների տեսքով…

Ես ոչինչ չունեմ հիշելու.
Ագռավաքարից մինչև իմ ծնունդը
Եղեռն է եղել…