«Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում...»
Արտաքին տեսք
(Վերահղված է «Ամեն անգամ Քո տրվածից երբ մի բան ես Դու տանում...»ից)
* * *
Ամեն անգամ Քո տըվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։
Մայիսի 2
1921