«ԵՍ ՇԸՆՉՈՒՄ ԵՄ ՄԻՇՏ ԿԵՆԴԱՆԻ ԱՍՏԾՈՒ ՇՈՒՆՉԸ ԱՄԵՆՈՒՐ»
(էջ 48, 341)
Գրված է 1921 թվականի փետրվարի 14-ին: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 261-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր:
Առաջին անգամ տպագրվել է Երևանում՝ «Վերածնունդ» ամսագրի № 1-ի 49-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 60֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 213֊րդ էջում։
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԱՐՅՈՒՆԱԼԻ ԱՂԵՏՆԵՐՈՎ, ԱՂՄՈՒԿՆԵՐՈՎ ԱՀԱՐԿՈՒ»
(էջ 49, 341)
Գրված է 1921 թվականի մայիսի 1-ին:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 261-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։
Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում է ևս երեք ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 61-րդ էջում, այնուհետև Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 213-րդ էջում:
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից։
«ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՔՈ ՏԸՎԱԾԻՑ ԵՐԲ ՄԻ ԲԱՆ ԵՍ ԴՈՒ ՏԱՆՈՒՄ»
(էջ 50, 341)
Գրված է 1921 թվականի մայիսի 2-ին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 161-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ևս չորս ինքնագիր։ Առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Երևանում լույս տեսնող «Նորք» հանդեսի Ա գրքի 95-րդ էջում, այնուհետև՝ 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի 499-րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 61-րդ էջում, ապա Թումանյանի երկերի ժողովածուի 214-րդ էջում:
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից:
«ՀԱԶԱՐ ՏԱՐՈՎ, ՀԱԶԱՐ ԴԱՐՈՎ ԱՌԱՋ ԹԵ ԵՏ, Ի՜ՆՉ ԿԱ ՈՐ»
(էջ 51, 342)
Գրված է 1921 թվականի մայիսի 3-ին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի № 109 և № 261 ֆոնդերում պահվում է երկու ինքնագիր։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է ևս երեք ինքնագիր, որոնցից ամենակատարյալը վերջին՝ Ե ինքնագիրն է: Սրա վրա ևս Թումանյանը կատարել է մի շարք ուղղումներ, որոնք տրվում են «Տարբերակներ» բաժնում։
Առաջին անգամ տպագրվել է Երևանում լույս տեսած «Նոր ուղի», ամսագիրի 1929 թվականի № 1 համարի 8-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի, 549-րդ էջում:
Տպագրվում է Ե ինքնագրից։