Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ...
Արտաքին տեսք
(Վերահղված է «Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ...»ից)
* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կըլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
1921