Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
⁂
Անունդ եմ այրում թղթի վրա
Եվ բառանախշ եմ փորձում կտել կոնքիդ...
Արևը ծիածան է հորինում
Եվ վայրկյան առ վայրկյան
Կերպարանափոխում բառը,
Որն իր լի շուրթերին էր...
Եվ մեկ հնչյուն իսկ դեռ չդաջված՝
Հեռանում է բառն ու արտասվում կրծքերիդ,
Որոնցում երկու փոքրիկ սնկեր են ծիլ տալիս...
|
|