«Քամին սողոսկում է...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Աչքերիդ արտասուքը...» Գրպանի բանաստեղծություններ («Քամին սողոսկում է...»)

Աշոտ Գաբրիելյան

«Անունդ եմ այրում թղթի վրա...»

Քամին սողոսկում է
Վերակենդանանում է խոստումը
Անավարտ...
Ժամերը բառ չունեն...

Ես հանդգնում եմ երևակայել
Քո գաղտնի բառը
Իմի մեջ...

Մեզանից մեկը պետք է հեռանա
Արցունքներ վերադարձնելու...