«Գնացիր գեղեցիկ բառերից այն կողմ...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
19. 01. 2007 Գրպանի բանաստեղծություններ («Գնացիր գեղեցիկ բառերից այն կողմ...»)

Աշոտ Գաբրիելյան

«Անտառելի տողն իր ռիթմով ելևէջում է իմ ներսում...»

Գնացիր գեղեցիկ բառերից այն կողմ,
Ու մերկացած բառերդ քեզ հետ տարար,
Որ քեզ արտասվելու ժամանակ լինի…

Ծիածանից այն կողմ իմ գույներն են քո աչքերի մեջ.
Մեզ իրար կապող բոլոր կամարները
Աշխարհից այն կողմ են…