Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Դու տառապում ես միայնակ»
***
Դու տառապում ես միայնակ,
Եվ ես ակամայից ամաչում եմ...
Օրե է մոխրագունանում,
Ննջարանի գիշերալամպն է սկսում ճառագել...
...Արցունքներ...
Խիզախություն է պետք
Ինքնանվաստացումը քողարկելու համար...
Գիշերալամպը հանգավ...
Ո՛չ ես, ո՛չ էլ դու տեսանելի չենք,
Գիրկն է դատարկ հեծկլտում...
7.06.2002
Սոտենավան
|
|