Տհաճությունը չէր, որ քեզ ստիպեց ինձնից հեռանալ,
Քո խենթությունն էր, գուցե մտածված,
Բայց ես լավ գիտեմ, որ դու ցանկացար
Լոկ զգուշանալ,
Դրա հետ մեկտեղ ղու և ցանկացար այրել, սպառել
Քեզնով հրացող անսպառ հոգիս...
Որքա՜ն դաժանն ես...
Բայց ես լավ գիտեմ, որ այս աշխարհում
Բարձրավետում ես,
Հոգով պաշտում ես
Իմ միակ սերը,
Սեր, որից այդպես շուտ խռովում ես
Ու հեռանալով դու բաժանվում ես
Միայնության մեջ:
Գուցե հիմա էլ ի՜նքդ ես շշնջում.
«Որքա՜ն դաժանն ես»...
Սիրո խա՞ղ է սա, թե՞ մի ուրիշ բան,
Ես չեմ հասկանում,
Սակայն զգում եմ՝
Առանց խռովքի, առանց բաժանման
Մեր սերն իզուր է,
Մեր սրտի հուրը մեզ շատ է այրում...