Դրախտից վտարված երջանկությունն եմ,
Որ թափառում է մոլորակի ծայրերում՝
Իսկական երջանկությունը գտնելու համար,
Իսկ ես իմ ողջ պատմության ընթացքում
Ընդամենը մեկ անգամ էի պոկվել ինքս ինձանից
Եվ այլևս ընդունակ չէի վերադառնալ իմ էությանը...
Դրախտից աքսորված մի թափառական եմ,
Աչքերս՝ դեպի երջանկություն,
Հայացքս՝ դժբախտ,
Կենաց ճանապարհս մահվան խորխորատ,
Իսկ Աստված՝ դատապարտված խիղճ,
Ուր հույս, հավատ, սերը
Զարկվում են
Ահեղ դատաստանի վտարված չարաղետին...
Դրախտին սպասող մի թշվառական եմ,
Սպասումս մահն է...