Ես ասացի. «Դու ծաղկում ես...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Նոր տարի (Հովհաննես Թումանյան) «Ես ասացի. «Դու ծաղկում ես...»

Հովհաննես Թումանյան

Ժպտուն աչքեր


* * *


Ես ասացի. «Դու ծաղկում ես,
Որպես շքեղ մի գարուն,
Եվ բոլորը, ինչ որ ունես,
Կյանք է թովիչ ու սիրուն...

Մենակ, ափսո՛ս, սիրտդ է մեռած,
Մենակ նա է չոր քեզնում...»։
          Նա հառաչեց ու ինձ ասաց.
          «Մենակ սիրտս չես տեսնում»։


1894