Jump to content

Ես ասացի. «Դու ծաղկում ես...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ես ասացի. «Դու ծաղկում ես...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 147,
տ. ― էջ 457, ծ. ― էջ 586

* * *


Ես ասացի. «Դու ծաղկում ես,
Որպես շքեղ մի գարուն,
Եվ բոլորը, ինչ որ ունես,
Կյանք է թովիչ ու սիրուն...
5 Մենակ, ափսո՛ս, սիրտդ է մեռած,
Մենակ նա է չոր քեզնում...»։
          Նա հառաչեց ու ինձ ասաց.
          «Մենակ սիրտս չես տեսնում»։

1894