«Ես կարո՞ղ եմ մտքիցս գցել...»
Արտաքին տեսք
* * *
Ես կարո՞ղ եմ մտքիցս ձգել
Նորա պատկերն լուսափայլ,
Ես կարո՞ղ եմ սրտիցս ջնջել
Իմ սրբազան իդեալ։
5
Նորա ժպտում սուրբ կուսական
Փայլում է պոեզիա,
Եվ շարժվածքում հրեշտակական
Որքա՜ն հոգի և կյանք կա։
Չէ՜, մոռանալ նորան երբեք
10
Ես չեմ կարող, մի՛տ չունե՛մ,
Ատեցե՛ք ինձ, բամբասեցեք,
Անուն «Աննա» ես կերգեմ։
1859