Հայ օրիորդ
Հայ օրիորդ
Գեղեցիկդ իմ Հայկեան քնքուշ,
Գեղաղէշից Թագուհի,
Մատի՛ր առիս, դու դիցանոյշ,
Առ փեսայդ քո սիրելի։
5
Դու Հայկուհի, դու չքնաղիկ,
Դու գլխովին մըրայօն,
Դու նման վարդից կարմըրայտիկ,
Ո՜հ, և փափուկ քանի՜ օն։
Ես Հայկածին՝ վառեալ ի գեղ
10
Ի հասակի մանկական,
Վայելչակազմ և աչագեղ,
Դիմօք պայծառ և գունեան։
Ոյր աղագաւ աղաչեմ քեզ,
Ե՛կ, փութացի՛ր, նազելի,
15
Ե՛կ, մտցուք մեք ի յայս պարտէղ
Եւ ճեմեսցուք ի մարգի։
Զի յոգնազան են զբօսանք,
Աստ պարք և կայթք կուսական,
Ե՛ւ բերկրութիւնք, և՛ խրրախճանք,
20
Այլ և հրճուանք անսահման...
Ե՛կ, երագեա՛ց, ե՛կ արդ կթել
Պըտուղս քաղցրիկ, զանազան,
Եւ բոցափայլ վարդըս քաղել
Յոսկի ի փունջ քեզ բուրեան։
25
Ա՛նդ սիրավառ գեղգեղեսցես
Զերգս հրաշալի և գողտրիկ.
Ա՛նդ և զբազուկս կարկառեսցես
Առ փեսայդ քո գեղեցիկ։