«Ես մեզ—մարդկանց վրա շատ եմ զարմանում»
Արտաքին տեսք
* * *
Ես մեզ — մարդկանց վրա շատ եմ զարմանում.
Թե՛ վաճառքի մեջ, թե՛ ուտել-խմելում,
Մի խոսքով,— ամեն մի քայլափոխում
Միշտ և անդադար լավն ենք պահանջում,
Հապա է՞ր ինքներս մեզ լավ չենք պահում։
28 մարտի 1886.