Jump to content

Նավ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱՎ

Հանդարտ ծփում է կապույտ օվկիան,
Գոռոզ ալիքներ չեն խառնում նորան։

Ահա հեռվում մի նավ գեղեցիկ
Օվկիանի վրա սահում է մեղմիկ։

Շոյում է նավը նորան անսասան
Եվ օվկիանը ժպտում է նորան...

Հանկարծ կատաղի մրրիկ բարձրացավ
Եվ օվկիանը տակն ու վեր եղավ։

Սարսափեց նավը... Եվ խիստ ալիքը
Նետեց նորան բարձր — երկինքը։

Դարձյալ ցած ընկավ։ Ջրերի ուժգին
Փրփրան ալիքներ նորան ծածկեցին...

Օվկիանը նորից դուրս ձգեց նորան
Յուր ալիքների միջից փրփրան։
Մնչում է սաստիկ կատաղի օվկիան,
Խաղցնելով նավը տաշեղի նման...
Նավահանգիստը հեռի չէր նորանից —
Եվ նավը ուժը ժողովեց նորից։ —
Նա ճեղքեց ալիք, հառաջ սլացավ,
Եվ նավահանգիստ հաղթությամբ հասավ։


27 մարտի 1886.