Երբ ԲԱՌ-ը ձայն դարձավ, Ես ու դու խլացանք Եվ չլսեցինք այլևս տիեզերքի աղմուկը... Սերը փրկելու համար Ես բանաստեղծություն գրեցի` Փորձելով ԲԱՌը վերծանել, Եվ երբ բառս գիր դարձավ՝ Մենք կուրացանք...