Jump to content

«Երբ սերն էր զորանում իմ մեջ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Երբ սերն էր զորանում իմ մեջ,
Անզորություն էր առնում կամքոս,
Որպես հույսերիս կողմից ինքնամոռացում...
Ես հպարտ էի, բայց սերս հպարտություն չառավ,
Բայց սերս ինձ հպատակ սարքեց
Չեղած հավատների,
Որոնք երազ էին տենդում
Տատասկոտ իմ ճանապարհին...

Երբ սերը շնչել փորձեց իմ ներսում`
Ներշնչանքս աշխարհի արտաշնչմանը դեմ ելավ...
Ես հզոր էի իմ շնչով,
Բայց ներշնչանքս շնչարգելություն էր արդեն:
Եվ ես ինձ խեղդեցի գինու թասի մեջ...
18.12.2000
Երևան