Երբ սերն է բռնաբարում հոգուդ լայնությունները
Իզուր է հավատալ արարմանը.
Սերը մի հեքիաթ, որն ամեն վայրկյան
Հրաշքներ է կանխագծում մեր պատրանքների մեջ (Ոտքերս գետնով են քայլում)...
Երջանկությունը կավատ է, որ օրեր է տրամադրում
Տառապանքի համար...
Ինձ երկի՜նք տարեք,
Ինձ այնտեղ եմ կորցրել... 28.11.2000 Երևան