Jump to content

Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 375,
տ. ― էջ 504, ծ. ― էջ 658

* * *


Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ
Բուսած մեր կյանքի տխուր ճամփի շուրջ,
Աշխարհք մայրական .... գիրկ է ձեզ դեռ,
Հառաչքը՝ [օրորք] և կյանքը՝ անուրջ։

5 Ա՜հ, վաղուց զարթնած ու շատ տառապած
Ես անց եմ կենում այս տըխուր ճամփով,
Բուրմունքս՝ [ցըրված], պըսակս՝ թափված,
Երկինքս էլ մթնած թուխպով ու ամպով։

Ես անց եմ կենում և ժպտում եք դուք,
10 Ցրում եք առժամ թախիծն իմ սըրտի...
Ոհ, դալար մընաք, մեր կյանքի ծաղկունք,
Ժպտացեք այդպես ամեն անցորդի։

1890-ական թվականներ