Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ...
Արտաքին տեսք
* * *
Է՛յ, գիժ ջահելներ, վառ-վառ ծաղիկներ
Բուսած մեր կյանքի տխուր ճամփի շուրջ,
Աշխարհք մայրական .... գիրկ է ձեզ դեռ,
Հառաչքը՝ [օրորք] և կյանքը՝ անուրջ։
5
Ա՜հ, վաղուց զարթնած ու շատ տառապած
Ես անց եմ կենում այս տըխուր ճամփով,
Բուրմունքս՝ [ցըրված], պըսակս՝ թափված,
Երկինքս էլ մթնած թուխպով ու ամպով։
Ես անց եմ կենում և ժպտում եք դուք,
10
Ցրում եք առժամ թախիծն իմ սըրտի...
Ոհ, դալար մընաք, մեր կյանքի ծաղկունք,
Ժպտացեք այդպես ամեն անցորդի։
1890-ական թվականներ