Jump to content

«Թըվում է հար, թե անցյալըս ու ապագաս տեսած կամ...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Թըվում է հար, թե անցյալըս ու ապագաս տեսած կամ...»
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 78
տ. ― էջ 350, ծ. ― էջ 535

* * *


Թըվում է հար, թե անցյալըս ու ապագաս տեսած կամ,
Առաջ ու ետ անհունությունն — ողջ անպակաս տեսած կամ,
Բայց ո՞նց հիշեմ ամեն տեսած, կամ եղածը հասկանամ,
Եվ . . . . . անհուն, անհաս տեսած կամ։

1919