Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



«ԹԸՎՈՒՄ է ՀԱՐ, ԹԵ ԱՆՑՅԱԼԸՍ ՈՒ ԱՊԱԳԱՍ ՏԵՍԱԾ ԿԱՄ»
(էջ 78, 350)

Հավանաբար գրված է 1919 թվականին։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 107-ում պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 545-րդ էջում։

Տպագրվում է ինքնագրից։

«ՄԱՆՈՒԿ ՕՐԻՑ ՍԱՐ ՈՒ ՉՈՐԻՆ ԵՍ ՄՆԱՑԻ ՄՈՏ ԸՆԿԵՐ»
(էջ 79)

Հավանաբար գրված է 1919 թվականին։

Ինքնագիր մեր ձեռքին չի եղել։ Թումանյանի ընտանիքի արխիվի № 57-ում պահվում է Աշխենի ձեռքով արտագրված մի օրինակ։

Առաջին անգամ տպագրվել է Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 545-րդ էջում։

Տպագրվում է Աշխենի արտագրած օրինակից։

ՍԻ՛ՐՏ
(«Դու գիտես մենակ ճամփեն երկընքի»)
(էջ 80)

Հավանաբար գրված է 1919 թվականին։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №108-ում պահվում Է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է 1942 թվականին Վիեննայում տպագրված «Արեգ» ամսագրի №5—6-ի 68-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 544-րդ էջում։

Տպագրվում է ինքնագրից։

«ՄԵՐ ԿՅԱՆՔԸ—ԿԱՐՃ ՄԻ ՎԵՐԵԼՔ»
(էջ 81, 350)

Գրության թվականն ստույգ հայտնի չէ։ Ձեռագրից դատելով, հավանաբար, գրված է 1919 թվականին։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի 1-ին հատորի 844-րդ էջում։ Տպագրվում է ինքնագրից։

Ներկա հրատարակության մեջ, ինքնագրի հիման վրա, ճշտել ենք 4-րդ տողը («անմեկ աստված», որի փոխարեն Եժ1-ում սխալմամբ տրպագրվել է «անմահացած»)։