«Ինկասա» դնելու սարք
Արտաքին տեսք
-Ո՞վ չգիտե, որ կյանքում լինում է երկու տեսակի լույս, դրանցից մեկը հոգեւորն է։ Հիմա էլեկտրական լույսը ստանում ենք Թարթառից, հոգեւոր լույսը՝ մեր ժողովրդի լավ զավակների սրտից ու մտքից։
-Ճառ մի ասա, Հանես, մտքինդ ասա։
-Ասեմ։ Հոգեւոր լույս ստեղծողները սովից մեռնում են։ Հնարավոր չէ՞, կիբեռնետիկայի դարում ենք ապրում, էնպիսի մի սարք շինենք, որ հոգեւոր լույսի համար էլ «ինկասա» դրվի ու լույս տվող մարդիկ վարձ (իրենք «հոնորար» են ասում) ստանան...