Jump to content

«Լուսանում է»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Լուսանում է, առավոտ է...
Հագագահուր արեգակը հորիզոնն է հատում,
Ու իր առյուծի բաշերը սլաքում Երկիր...
Մի ծերունու հառաչանք է աներևույթ մեխվում սառը օդի մեջ.
«Մեկ օր էլ շնչեց աշխարհը»...
Մի մանուկ սարսափահար նայում է բոցաշունչին,
Եվ ես, մանկությունս հիշելով, ծիծաղում եմ իմ միամիտ մտքի վրա.
«Բա որ արևը պոկվի ու գլորվի Երկիր»...
Իսկ ծեքունին ինձ վրա չի ծիծաղում,
Քանզի հրաբոցին տեսել է ինձանից առավել շատ:
Ծերունին ափսոսում է ինձ համար,
Քանի որ մանկությունով եմ դեռ տարված
Ու չեմ նկատում ծերության թալկությունը...

Կյանքն ընթանում է...
Մնք մեր կորցրած երազներն ենք փնտրում արևի ամենօրյա մանկական հայացքում...
Ես գիտեմ, որ շուտով անիմաստ օրը կավարտվի, ու գիշեր կգա,
Ու այն ժամանակ մենք մեր հեքիաթները կգտնենք,
Ու կհասկանանք, որ ծերանում ենք լոկ երազելու համար,
Բայց արևը նորից կբարձրանա, և ես խանդակաթ կնայեմ մանուկին,
Իսկ ծերունին՝ ափսոսանքով՝ իմ անցնելիք ճանապարհին...

21.06.2000

Երևան