«Կամակատար շուրթերս...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ...» Գրպանի բանաստեղծություններ («Կամակատար շուրթերս...»)

Աշոտ Գաբրիելյան

«Չեմ գրում...»

Կամակատար շուրթերս
Մաշել են քեզ ծանոթ բոլոր բառերը...

Ժամանակը միշտ վերադառնում է քեզ մոտ,
Իսկ օրերիս ստվերներր
Երկարում ու ձգվում են՝
Փորձելով գտնել այն,
Ինչ չկար ինձանից առաջ...

Ես քո աչքերի մեջ
Կանգնեցնում եմ ժամանակը,
Իսկ բառե մոլորակները
Շարունակում են պտտվել
Եվ կործանել
Քո շուրթերին հասնող
Համբույրիս շշուկները...