«Չեմ գրում...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Կամակատար շուրթերս...» Գրպանի բանաստեղծություններ («Չեմ գրում...»)

Աշոտ Գաբրիելյան

«Ես հավաքում եմ երջանկությանս բեկորները...»

Չեմ գրում`
Քեզ եմ տեղավորում ասված տողերի մեջ,
Եվ խոսքս դառնում է չլսված պատմություն…

Սիրո մասին այլևս չեմ գրում,
Գրում եմ հանուն սիրո…

Նկատել եմ արցունքներ թաքցրած աչքերդ,
Որոնք իմ սրտում են արտասվում…

Սիրուց պոկվելը
Նման է կիսատ բանաստեղծության,
Որը ոչինչ չարժե,
Բացի նրանում եղած
ՍԵՐ բառից…

Ես այլևս չեմ գրում սիրո մասին…
Ներիր,
Չեմ գրում, քանզի անավարտ է մնում,
Չեմ գրում, ու սերը չի ավարտվի…