Jump to content

«Հոգնել եմ հոգնությունից...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հոգնել եմ հոգնությունից...
Չվաստակած ոչինչ`
Հոգուս ընդերքներում երանություն եմ վայելում,
Որն անտես է և գրգռում է շրջապատիս մարդկանց,
Որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հաղորդակցվել
Իմ բազմաչարչար էությանը...
Տհաճ է արարելը,
Երբ քո ստեղծածը
Նվաստանում է քո իսկ աչքին,
Տհաճ է շարունակվելը,
Երբ չես գոհացնում
Քո իսկ արարչին...