Jump to content

Մայրըդ էն օրն ասում էր ինձ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Մայրըդ էն օրն ասում էր ինձ...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 293,
ծ. ― էջ 636



* * *


Մայրըդ էն օրն ասում էր ինձ,
Թե՝ զուր թողիր տունը ձեռից,
Էնքան էժան ու էնքան հեշտ,
Էնքան հարմար, անհըրաժեշտ...

5 Նա տակավին չի իմանում,
Թե աշխարհքն էր ինձ պատկանում.
Նույնիսկ ձըրի, առանց փողի,
Սիրտըս չուզեց— ձեռից թողի...

1917