Մայրըդ էն օրն ասում էր ինձ...
Արտաքին տեսք
* * *
Մայրըդ էն օրն ասում էր ինձ,
Թե՝ զուր թողիր տունը ձեռից,
Էնքան էժան ու էնքան հեշտ,
Էնքան հարմար, անհըրաժեշտ...
5
Նա տակավին չի իմանում,
Թե աշխարհքն էր ինձ պատկանում.
Նույնիսկ ձըրի, առանց փողի,
Սիրտըս չուզեց— ձեռից թողի...
1917