«Մտածիր իմ մասին»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ո՞ւր գնացին հոգուս թռիչքները» «Մտածիր իմ մասին»

Աշոտ Գաբրիելյան

Անհարկի շփոթություն
***

Մտածիր իմ մասին,
Երբ միայնակ ես,
Ես այս հեռվից էլ ջերմացած եմ քո սիրով...

Մտածիր իմ մասին,
Երբ շուրջդ հազարներ են, -
Ես այդ ժամանակ միայնակ եմ քո սիրով...

Մտածիր իմ մասին,
Երբ ուրախ ես,
Ես այդ ժամանակ տխրում եմ քո կարոտից...

Մտածիր իմ մասին,
Երբ տխուր ես,
Ես այդ ժամանակ խենթացած եմ սիրո մի կաթիլ հույսով...

Մտածիր իմ մասին,
Երբ ուրիշի գրկում ես,
Այդ ժամանակ բոլորն են իմ մասին մտածում...

20.12.2001

Երևան