Jump to content

«Տնից դուրս եմ գալիս»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Տնից դուրս եմ գալիս,
Եվ սովորական մի օր է սպառվում փողոցում,
Ձմեռային մի անձյուն օր է խղճահարվում աչքերիս մեջ,
Եվ պոետները թշվառ են,
Որովհետև նրանք հասարակությունից լքվեցին,
Երբ փողոց դուրս եկան...

Պոետների համար իսկական տարվա եղանակներ չկան,
Որ իրենցը լինի.
Բոլոր եղանակները ապարդյուն են...

Օրվա ապարդյուն ժամերին
Պոետները աղոթում են՝
Եղանակների հանգստության համար...

20.12.2001

Երևան