Jump to content

«Քանի՜»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Քանի՜...
Քանի՞ վիշտ ես թաղեր..
Քանի՞ վիշտ ես թաղել ու հունդ դարձրել...
Քանի՞...

Եվ քանի՞ հունդեր դեռ պիտի ծլեն
Քո վշտաբեղուն օրերում հուռթի,
Եվ քանի՞ անգամ պիտի ափսոսաս անցյալդ, ներկադ,
Ու ապագադ որքա՜ն ափսոսանք կտա անցյալիդ...

Քանի՞...
Քանի՞ հուշ է ծաղկել արյունաալ...
Քանի՞...

3.10.2001

Երևան